Արթուրիկի վրա որ կինս ձայն էր բարձրացնում՝ արտասվում էր․ Տեսանյութ

Արթուրիկի վրա, որ տիկինս ձայն էր բարձրացնում, արտասվում էր. Վահե Հակոբյան (Տեսանյութ) Ես նկատեցի, որ էն Արենը Մկրտչյանն ինչ-որ ոգեւորվել էր, ոտիկներով ինչ-որ բաներ էր անում հեռվում, հետո իրեն գրկեցին, հանեցին դուրս:

Այս մասին այսօր՝ օգոստոսի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանն՝ անդրադառնալով իր կնոջ ղեկավարած լրատվամիջոցում աշխատած՝ ներկայից ՔՊ–ական պատգամավորներ Արեն Մկրտչյանի, Արթուր Հովհաննիսյանի, Հայկ Կոնջորյանի պահվածքին՝ ԱԺ-ում իր մասնակցությամբ ծեծկռտուքին։

«Ես նկատեցի, որ Արենը Մկրտչյան, տենց ինչ-որ ոգևորվել էր, ոտիկներով ինչ-որ բաներ էր անում, հետո իրեն գրկեցին, հանեցին դուրս»: Իսկ Արթուր Հովհաննիսյանի վերաբերյալ ասաց. «Էն Արթուրիկը, որ կա, իրա վրա, որ տիկինս ձայն էր բարձրացնում, ինքն արտասվում էր»:

Մանրամասն դիտեք ստորև տեսանյութում

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика