Փաստաբան Ծովինար Կարապետյանն իր էջում կատարել է գրառում:
«Արմավիր քաղաքից եմ վերադառնում, անչափ հուզված, բարկացած…:
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքի մոտ ինձ է մոտենում մի տղամարդ, ով նախկինում վստահորդս է եղել ու պատմում սարսափելի մի բան.
Քաղաքի և հարակից բնակավայրերի 20_40 տարեկան տղամարդկանցից ոմանք սոցիալական ցանցերի միջոցով կապ են հաստատում 12_16 տարեկան աղջիկների հետ, խաբեության միջոցով հանդիպման կանչում, նկարվում նրանց հետ…պղծում, հետապնդում…
Զոհերի ընտանիքները սեփական դաստիարակչական միջոցներն են գործի դնում…:
Երևույթը շարունակում է անպատժելիության պայմաններում տարածում գտնել…
Իմ այն հարցին, թե ինչու՞ չեն դիմում ոստիկանություն, պատասխանում է, որ «ո՞նց գործ տանք, բացի դա ոստիկանների աչքի առաջ է կատարվում ամեն բան…»։
Այժմ հարց. Ո՞վ է պատասխանատուն, ի՞նչու համապատասխան մարմինները չեն աշխատում, ընդհուպ` եկեղեցին…»: