Արտակարգ դեպք Երևանում. Երթուղային ավտոբուսում հրդեհ է բռնկվել

Դեկտեմբերի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։50-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգէ ստացվել,որ Գայի պողո-տայում՝ Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգու դիմաց, ավտոբուս է այրվում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, մինչ օպերատիվորեն դեպքի վայր կժամանեին ԱԻՆ ՓԾ թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները՝ 1 մարտական հաշվարկով, տեղում օպերատիվորեն ժամանած ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի ավագ պարեկներ Գուրգեն Դանիելյանն ու Էդիկ Սասունցը սահ-մանազատել են տարածքը և իրենց ավտոմեքենաների մեջ եղած կրակմարիչներով պայքարել են կրակի տարածման դեմ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։ Պարզվել է, որ այրվել է թիվ 26 երթուղին սպասարկող «Բոգդան» մակնիշի ավտոբուսի հետևի անվակամարը։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика