Արտակարգ դեպք. 32 տարեկան հարսը ընկել է 5-րդ հարկի պատուհանից. Մանրամասներ…

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 10։20-ի սահմաններում Մասիսի բժշկական կենտրոնից Ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ՝ բժիշկների հերթապահ խումբը

Մասիս քաղաքի Նոր թաղամասի 35 շենքի բակից մի կնոջ է տեղափոխել հիվանդանոց։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել

Ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Պողոսյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գարիկ Գևորգյանի գլխավորությամբ։

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը նույն շենքի բնակիչ 32-ամյա

Լ․Դ․-ն է, ով շենքի 5-րդ հարկի իրենց տան պատուհանները մաքրելիս, անզգուշաբար վայր է ընկել։

Այս պահին դեպքի վայրում աշխատում են Ոստիկանության Մասիսի բաժնի

հետաքննչական բաժանմունքի խումբը՝ հետաքննիչ Զոհրաբ Սարգսյանի գլխավորությամբ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Լ․ Դ․-ն նշված տան հարսն է։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика