Արտակարգ միջադեպ. Հայրը ավտոմեքենա վարելու համար զայրացել է տղայի վրա, որից հետո վերջինս փորձել է կախվելու միջոցով ինքնասպան լինել…

Երեկ՝ հուլիսի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել մարզերից մեկում։

Ժամը 14։30-ի սահմաններում 17-ամյա Սուրեն Շ-ն իրենց գյուղի դաշտում պարանի միջոցով ծառից կախվել է և ցանկացել ինքնասպանություն գործել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տղային այդ վիճակում նկատել է նրա փոքր եղբայրn, ով աղմուկ է բարձրացրել, և այդ պահին այդ վայրով անցնող համագյուղացի՝ 29-ամյա Էդգար Բ-ն կարողացել է ճիշտ կողմնորոշվել.

վազելով մոտեցել է դեպքի վայր, կտրել պարանն ու ահազանգել Արտաշատի բժշկական կենտրոն։

Բժիշկների օպերատիվ ժամանման արդյունքում երեխան տեղափոխվել է նշված բժշկական կենտրոն, որտեղ ախտորոշվել է կոմա՝ 4-5 բալ կախվածություն։

Այս պահին երեխան գտնվում է բժիշկների հսկողության տակ, և նրանք պայքարում են երեխայի կյանքի համար։

Աղբյուրի տեղեկություններով՝ երեխան սովորում է 12-րդ դասարանում և այդ քայլին դիմել է, քանի որ հայրը 1 օր առաջ նրան նկատողություն է արել ավտոմեքենա վարելու համար:

Նրան փրկած Էդգար Բ-ն աշխատում է ՀՀ ոստիկանության պետական պահպանության

գլխավոր վարչության Արտաշատի բաժանմունքում, կոչումով ոստիկանության ավագ է։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика