«Պետքէ պատրաստ լինենք բոլոր սցենարներին․կարճաժամկետ,երկարաժամկետ և միջնաժամկետ պատերազ-մի։ Չեմ կարող գնահատական տալ։Այն, որ լայնածավալ է և որ Ադրբեջանն օգտագործել է իր ամբողջ զորքն ու ռազմական տեխնիկան,ինչ ունի ձեռքի տակ,դրա վառ ապացույցն է,մնացածը իրավիճակից ելնելով»,- լրագրող-ների հետ ճեպազրույցում նշեց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։Նախագահն անդրադարձավ միջազգա-յին հանրության անդրադարձին՝ նշելով, որ երևում է ոչ միայն թուրքա-կան զինամթերքի օգտագործումը, այլև Թուրքական իշխանություններն անթաքույց հայտարարում են Ադրբե-ջանին իրենց աջակցությունը։
«Ինչպես կարող եմ համարել բավարար։ Հակառակը՝ կհամարեմ անբավարար։ Սա Ղարաբաղա-ադրբեջանա-կան հակամարտության տիրույթից արդեն դուրս է վաղուց»,-նշեց Հարությունյանը։Նախագահը հայտնեց, որ կան դիրքեր, որոնք առավոտյան կորցրել ենք, բայց արդեն հետ ենք վերցրել, կան դիրքեր, որ կորցրել ենք, բայց հետ չենք վերցրել դեռ։
«Լայնածավալ պատերազմի ժամանակ լինում է դեպքեր, որ դիրքերն այնքան էլ չեն կարևորվում։ Հետ ենք վերց-րել թե չէ, այս փուլում այդքան էլ կարևոր չէ, բանակը մարտունակ է։ Պատերազմի ժամանակ բոլոր կողմերի հա-մար կարևոր է լինում կաթվածահար անել բանակի մատակարարումը,խանգարել իրականացնելու պաշտպա-նական խնդիրները թշնամուն չի հաջողվել։ Սա ամենամեծ ձեռքբերումն է։ Եվ դրա համար մենք հաղթելու ենք։ Ես կհամարեմ, որ Ադրբեջանի առաջին օրվա խնդիրը չի կատարվել, մեզ հաջողվել է կատարել նվազագույնը իհարկե»,-նշեց Արայիկ Հարությունյանը։