Բաժանումից հետո նախկին ամուսինս երբեք չի տեսել մեր աղջկան. ով է Մալենայի հայրը և որտեղ է հիմա։
Տեսանյութը ստորև.
Ինչպես Մալենայի հաղթանակին արձագանքեցին հայտնի հայերը և ոչ միայն. գրառումներ և տեսանյութեր. «Մանկական Եվրատեսիլ 2021»-ում Հայաստանի հաղթանակից վայրկյաններ անց ամբողջ համացանցը լցվեց շնորհավորանքներով։ Sputnik Արմենիան մեկտեղել է հայտնի հայերի ու հայասերների գրառումները։ Մեր աչքից չի վրիպել նաև զինվորների հուզիչ արձագանքը։
«Մանկական Եվրատեսիլ 2021»-ում Հայաստանը ներկայացնող Մալենայի հաղթանակը ուրախացրեց ինչպես այլազգի երկրպագուներին, այնպես էլ ամբողջ հայությանը։ 14–ամյա երգչուհու հաղթանակից ընդամենը վայրկյաններ անց համացանցի հայկական տիրույթը լցվեց դրական մթնոլորտով։
Ռուսաստանաբնակ հայտնի պրոդյուսեր, «Comedy Club Production»-ի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանի կինը՝ Էլինա Ջանիբեկյանը, իր հազարավոր հետևորդներին տեղեկացրեց Հայաստանի հաղթանակի մասին։
««Մանկական Եվրատեսիլ 2021» երգի մրցույթում հաղթող է ճանաչվել Հայաստանի ներկայացուցիչ Մալենան «Քամի, քամի» երգով։ Սա Հայաստանի երկրորդ հաղթանակն է «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթում»,–գրեց նա։
Էլինա Ջանիբեկյանի գրառումը Instagram-ում. Հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանի կինը` Ժաննա Լևինան, Հայաստանի հաղթանակից անմիջապես հետո գրառում արեց Instagram-ի իր էջի «սթորի» բաժնում։ «Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում» զբաղեցրեց առաջին հորիզոնականը , բրավո՜, Մալենա՛»,–գրեց Ժաննան։
Ռուսաստանաբնակ սկանդալային երգչուհի, «Black Star»-ի նախկին մասնակից , հայազգի Քրիստինա Սին ևս հրապարակում արեց Instagram-ի իր էջում։
«Հպարտությամբ եմ լցվել։ Մալենան` Հայաստանի մասնակիցը, առաջին տեղը զբաղեցրեց Եվրատեսիլում։ Արդարություն գոյություն ունի, իմ փոքրիկ»,–գրեց նա։