Պատմությունը տեղի է ունեցել Տեխասում: Առանձնատներից մեկում ապրում էր 66 ամյա կին՝ իր երկու թոռնիկների հետ միասին:
Պատմության հերոսուհին պատմել է, որ թույլ է տվել մի անտուն տղամարդու գիշերել իր տանը, և նրան տեղավորել է հյուրասենյակում:Գիշերվա կեսին մուրացկանը լսել է ուժեղ հարվածի ձայն: Նա վեր է կացել և գնացել ստուգելու, թե ինչ է կատարվում:
Տղամարդը սկսբում մտածել է, թե տուն գողեր են մտել: Սակայն հետո Սմիթը այրվածի հոտ է զգացել:Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել տան երկրորդ հարկում: Կինը պառկած էր անկողնում, իսկ այրվող առաստաղի կտորներն իր վրա էին ընկնում:
Սմիթը ներխուժել է ննջասենյակ, ձեռքերով մի կողմ գցել այրվող փայտի կտորները և տանտիրուհուն արագ դուրս է բերել:Սակայն հիշելով, որ ներսում մնացել են փոքր երեխաները, ուշադրություն չդարձնելով կրակին և խեղդող ծխին՝ վերադարձել է տուն:
Տղամարդը գրկել է երեխաներին և դուրս վազել: Բարեբախտաբար, ոչ մեկ չէր հասցրել տուժել:Տարեց կինը 40 տարի ապրել էր այդ տանը, սակայն այն հիմա լիովին այրված է: Բայց կարևորն այն է, որ բոլորը ողջ են մնացել:
Կնոջ բարությունն իր և թոռների փրկությունը դարձավ:Քիչ են այն մարդիկ, ովքեր կկերակրեին մուրացկաններին և թույլ կտային գիշերել իրենց տանը:
Բայց եթե չլիներ Սմիթը, հավանաբար, կինն ու երեխաները չէին կարողանա ժամանակին լքել այրվող տունը: