Բիսկվիթը գազային հիմքի վրա. Ստացվում է շատ համեղ և ծավալուն.
Արդյունքը գերազանց է.
Անհրաժեշտ բաղադրիչներն են.
- Ձու — 4 հատ
- Շաքար – 1,5 բաժակ
- Վանիլ- 1 տուփ
- Լիմոնադ- 1 բաժակ
- Բուսական յուղ – 1 բաժակ
- Ալյուր -3 բաժակ
- Փխրեցուցիչ – 10 գր
Գլխավոր և ամենակարևոր բաղադրիչը ՝ լիմոնադն է.Այն ամպայման պետք է լինի գազով. Ձուն, շաքարը, վանիլը լավ հարել.
Քիչ-քիչ ավելացնել ալյուր, փխրեցուցիչ, լավ խառնել և թխել 65 րոպե, 180 ջերմաստիճանով. Անջատել ջեռոցը, բայց 20 րոպե դեռ թողնել բիսկցիթը ջեռոցի մեջ.
Բիսկվիթը ստացվում է շատ բարձր 12 սմ և փխրուն.
Բարի ախորժակ.