Որոտան և Շուռնուխ տանող մայրուղիներին տեղակայվում են ադրբեջանցի զինվորականներ․ իշխանությունից նույն բարբաջն ենք լսում, թե մարզից 1 մմ չեն տալիս, իրենց համար դա երևի Սյունիքը չէ․ Գորիսի փոխհամայն-քապետ:
«Ճանապարհի երկայնքով տարբեր տեղերում տեղակայվում են ադրբեջանցի զինվորականներ։ Նրանք և՛ Որոտան գյուղ, և՛ Շուռնուխ տանող ճանապարհների վրա են։ Մեր գլխավոր մայրուղին է, որն ԻԻՀ-ն կապում է ՀՀ-ին»,-ասաց նա։
Հարցին՝ ինչո՞ւ են ադրբեջանցի զինվորականները ազատորեն հայտնվել այդ տարածքում, Հովսեփյանն արձա-գանքեց, թե այդ հարցերը պետք է ուղղել իշխանությանը։Հարցին՝ խոսքը քանի՞ ադրբեջանցի զինվորականի մասին է, Հովսեփյանն ասաց, թե ճանապարհի տարբեր հատվածներով տարբեր թվաքանակով տեղակայված են։ «Իշխանությունների կարծիքով՝ դա Սյունիքի մարզը չէ։
Դա երևի ուրիշ տեղ է։ Իրենք ասում են՝ Սյունիքից մի միլիմետր չեն տալիս, բայց եթե թուրքը հայտնվում է այդ ճանապարհին, նշանակում է՝ իշխանությունների տրամաբանությամբ՝ դա Սյունիքը չէ։Իսկ մենք համոզված ենք, որ դա Սյունիքն է, մեր պապական հեղերն են»,-ասաց նա։
Տեսանյութ