Բժիշկը հրաժարվեց զննել մեքենայի տակ ընկած երեխային, քանի դեռ նրա ծնողները չէին վճարել․․․Նրա մտքով անգամ չէր անցնի, որ որոշ ժամանակ անց իր արարքի համար պետք է զղջար

Տղամարդը մեքենայով տուն էր վերադառնում, նա բարկացած էր և հոգնած: Աշխատանքի վայրում շատ դժվար և ծանր օր էր ունեցել, միակ բանը, որ ինքը ցանկանում էր, որքան հնարավոր է շուտ տուն հասնելն էր: Վերջապես նա պտտվեց դեպի հարազատ փողոց, երբ հանկարծ փոքր երեխա երևաց, որը կորեց մեքենայի տակ…

Տղամարդը դուրս վազեց…ինքը հենց նոր մի փոքր տղայի գցեց մեքենայի տակ:Գիտակցելով տեղի ունացածի ողջ սարսափը՝ տղամարդը գրկեց երեխային և շտապեց հիվանդանոց:

-Նա ունի՞ ապահովագրություն,-հարցրեց հերթապահ բժիշկը:

-Ես չգիտեմ,-վախեցած պատասխանեց տղամարդը,-ես նույնիսկ չգիտեմ նրա անունը, խնդրում եմ, մի բան արեք, փրկեք նրան, նա ընդամենը երեխա է:

-Մենք կձևակերպենք նրան,-բարկացած ձայնով ասաց բժիշկը,-բայց դուք պիտի նվիրատվություն անեք մեր հիվանդանոցին:

-Ես կվճարեմ, որքան պետք է կվճարեմ:

Տղամարդը վերցրեց բժիշկի տված կտրոնը և վազեց դրամարկղի մոտ: Այնտեղ հայտնաբերեց, որ դրամապանակը թողել է մեքենայի մեջ: Վազեց ավտոկայանատեղի և սկսեց փնտրել անհրաժեշտ գումարը:

Գրեթե 40 րոպե անց երեխային ձևակերպեցին, և վերջապես եկավ գլխավոր բժիշկը, որպիսի զննի երեխային: Սակայն տեսնելով տղային՝ ծնկի իջավ նրա առաջ և միայն կարողացավ շշնջալ.

-Որդիս…

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика