Բժիշկը հրաժարվեց զննել և բուժել երեխային քանի դեռ ծնողները իրեն չեն վճարել. Տեսեք, թե ինչպես հատուցեց դրա համար…

Տղամարդը աշխատանքից վերադառնում էր տուն: Նա այնքան հոգնած էր, որ ցանկանում էր շտապ տուն հասնել ու հանգստանալ: Նա անցավ կանաչ լույսի տակով և մի փոքր ավելացրեց արագությունը:

Հանկարծ չգիտես որտեղից մեքենայի առջև մի կերպարանք հայտնվեց: Վարորդը արգելակեց մեքենան, սակայն չհասցրեց … շտապ դուրս եկավ մեքենայից ու տեսավ գետնին ընկած մի տղա երեխա: Անմիջապես խմբվեցին անցորդները, մոտակա տներից դուրս վազեցին բնակիչները:

Տղայի մարմնի տակ արյուն էր գոյացել: Տղան կորցրել էր գիտակցությունը: Վարորդը անմիջապես գրկեց երեխային ու մի քանի մարդկանց օգնությամբ նրան տեղավորեցին մեքենայի հետևի նստարանին, նա խնդրեց այդ մարդկանցից մեկին ուղեկցել իրեն, նրա ձեռքերը դողում էին:

Շտապ հասավ հիվանդանոց; Տղային իջեցրին մեքենայից ու տարան ընդունարան: Բուժքույրներն անմիջապես գործի անցան, սկսեցին արագ հանել տղայի հագուստը:

Տղան գիտակցության չէր գալիս:

Վարորդը մոտեցավ նրանցից մեկին ու ասաց.

— Խնդրում եմ կանչեք ձեր հիվանդանոցի ամենալավ բժշկին, խնդրում եմ փրկեք տղային, — ասում էր նա աղերսագին:

Այդ ընթացքում բուժքույրերից մեկը շտապեց տեղեկացնելու բժշկին, որ ծանր վիրավոր երեխա են բերել, և խնդրում էր գալ զննել երեխային:

— Ասացեք ծնողներին,, թող վճարեն սա մասնավոր հիանդանոց է, այլ ոչ թե բարեգործական հաստատություն: Ես շատ զբաղված եմ: Երբ վճարեն, ես կգամ ու կզննեմ:

— Լավ, — ասաց բուժքույրն ու իջավ ներքև:

Մոտենալով տղամարդուն ասաց.

— Գիտեք մեզ մոտ կարգը մի փոքր այլ է, նախ պետք է վճարեք, այնուհետև բժիշկը կզննի երեխային: Տղամարդը ձեռքը տարավ գրպանը և հիշեց, որ դրամապանակը մեքենայի մեջ է:

Շտապ դուրս եկավ, գնաց վերցրեց դրամապանակն ու վազելով մտավ հիվանդանոց.

— Ասացեք, որտեղ, պետք է վճարեմ:

— Նախ ասացեք երեխայի անուն, ազգանունը:

— Ես չգիտեմ նրա անունը, ես նրան չեմ ճանաչում:

Նա վճարեց իր մոտ եղած ողջ գումարը և երեխային ձևակերպեցին: 10 րոպե անց բժիշկը եկավ, մոտեցավ երեխային:

Հանկարծ տեսնելով նրան գունատվեց ու ծնկի եկավ.

— Որդիս, ի՞նչ է պատահել, այս ի՞նչ է եղել: Հանկարծ մի անմարդկային ձայն արձակեց ու ընկավ հատակին: Երեխան, որ նույն բժշկի որդին էր, մահացել էր:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика