Բժիշկը նրան խորհուրդ է տալիս ԴԱ անել ամուսնու համար: Կնոջ վերաբերմունքը անսպասելի է…

Կինն ամուսնուն ուղեկցում է բժշկի մոտ, որը, իմիջիայլոց, ամուսնու ընկերն է: Հետազոտությունից հետո բժիշկը կնոջը խնդրում է սպասել իր աշխատասենյակում.

-Բժիշկ, ի՞նչ որ բան այն չէ:

-Չգիտեմ ինչպես ասել, բայց Ձեր ամուսինը տառապում է հազվագյուտ խանգարմամբ, որի հիմնական պատճառը ուժեղ հոգեկան ցնցումն է: Եթե չհետևեք իմ խորհուրդներին, նա կմահանա: Այսպես, ամեն առավոտ նրան պետք է կերակրեք առողջ ու հագեցած նախաճաշով:

Անպայման պետք է լինեք հետաքրքիր և հաճելի զրուցակից, համոզվեք, որ նա լավ տրամադրություն ունի: Ճաշն ու ընթրիքը նույնպես պետք է սննդարար ու համեղ լինեն: Նրան չծանրաբեռնեք տնային հոգսերով, որովհետև նա առանց այն էլ աշխատատեղում շատ է  հոգնում:

Արեք այն, ինչ ասացի և դա կերկարացնի նրա երջանիկ և առողջ կյանքը ևս 15-20 տարի: Կինը գլխով է անում և սենյակից դուրս է գալիս: Ճանապարհին ամուսինը հետաքրքրվում է.

-Ի՞նչ ասաց բժիշկը

Կինը քարացած դեմքով պատասխանում է.

-Ասաց, որ շուտով մահանալու ես:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика