Քայլի Գիլբերտը և նրա ամուսինը միշտ երազում էին մեծ ընտանիքի մասին: Նրանք արդեն երկու դուստր ունեին և ցանկանում էին նաև տղա ունենալ:Բայց երկրորդ հղիությունից հետո կինն անընդհատ զգում էր, որ ինչ-որ բան այն չէ իր առողջության հետ: Ի վերջո, երբ մի անգամ վատ զգաց աշխատանքի վայրում, նրան ուղարկեցին հետազոտության:
Պարզվում է, որ նա ունի լեյկոզ` արյան քաղցկեղ: Վիճակը ծանր էր, ուստի բժիշկներն անմիջապես սկսեցին քիմիաթերապիան:Մի քանի կուրսերից և աղիքային վիրահատությունից հետո բժիշկներն ասացին, որ նա այլևս չի կարող ծննդաբերել: Ընտանիքը շատ էր նեղվել:
Այս իրադարձություններից հետո անցավ մեկ տարի և Քայլին կրկին զգում էր, որ օրգանիզմում ինչ-որ բան այն չէ:Նա գնաց բժշկի և այս անգամ լուրը ցնցող էր. Նա հղի էր: Զույգը շատ ուրախ էր և 9 ամիս անց ծնվեց նրանց երկար սպասված որդին: