Բժիշկները ասացին, որ երեխայի ապրելու հավանականությունը ընդամենը 20 % է․ Ծնողները կանչեցին ամենամոտ հարազատներին նրան հրաժեշտ տալու․ Այն, ինչ տեղի ունեցավ դրանից հետո, իսկական հրաշք էր․․․

Ընտանիքը պայքարում էր Աբբիի սարսափելի հիվանդության դեմ, աղջիկն անցել է հզոր վերականգնման պրոցես` քիմիաթերապիա, ոսկրածուծի փոխպատվաստում, ճառագայթային թերապիա:

Ամբողջ մի տարվա ընթացքում Աբբին կարողացավ ապրել սովորական երեխայի նման.Նա ֆուտբոլ էր խաղում, հաճախում դպրոց, դարձավ սկսնակ սկաուտ:Սակայն 2013 թվականին քաղցկեղը կրկին վերադարձավ, վիճակն ավելի բարդացավ, քան նախկինում էր:

Աղջիկը պառկած էր մնում, քիչ էր շարժվում, որովհետև ամեն շարժում նրան ցավ էր պատճառում:

2015 թվականին Աբբին մեկ այլ ոսկրածուծի փոխպատվաստման ենթարկվեց, սակայն, ցավոք, երեխայի մարմինը դադարեց պայքարել եւ մերժեց դոնոր օրգանը:

Աբբիի երիկամները դադարեցին աշխատել …Երեխային տեղափոխեցին ինտենսիվ թերապիայի բաժանմունք եւ ասացին, որ նրան մնացել է 48 ժամ ապրելու հնարավորություն:

Ծնողները հասկացան, որ Աբբին ոչինչ չի օգնի: Նրանք սկսեցին հավաքել ամենամտերիմներին, աղջկան վերջին անգամ տեսնելու համար: Երբ բոլորը հավաքվեցին, Աբբիին անջատեցին կենսապահովման սարքերից, և փոքրիկ աղջկան տարան տուն:Բոլորը լաց էին լինում եւ չէին կարողանում հավատալ, որ ժամանակն է հրաժեշտ տալ աղջկան:

Հանկարծ նա բացեց աչքերը, ասելով, որ նա դեռ շատ բաներ ունի անելու այս աշխարհում: Բժիշկները տարակուսանքի մեջ են, չեն հասկանում, թե ինչպես դա կարող է տեղի ունենալ:

Աբբին աստիճանաբար գնաց դեպի լավացում:Աբբի հիվադությունն այժմ ռեմիսիայի շրջանում է: Նա օրվա ընթացքում ստանում է մի քանի տեսակի դեղամիջոց:

Ոչ ոք չի կարող վստահ կանխատեսում անել նրա ապագայի մասին, քանի որ հիվանդությունն անցել է, բայց եւ կարող է ցանկացած ժամանակ վերադառնալ:Բայց հիմա աղջկա ամբողջ ընտանիքը գիտի, որ պետք է վայելել ամեն պահը:

Այս մարդիկ տեսել են, որ Աբբին մահանում էր, բայց հետո վերադարձավ դեպի կյանք: Նրանք հավատում են լավագույնին, եւ մենք բնականաբար նույնպեսլ միանուն ենք նրանց:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика