Բժիշկները հղի կնոջը կեսարյան հատում արեցին. Նրանց ուղղակի շոկ էր սպասվում…

Հղի կինը, ով կեսարյան հատման համար պառկել էր վիրահատական սեղանին, ցնցել է բժիշկներին:

Երբ բժիշկները կտրվածք են արել, հայտնաբերել են, որ նրա արգանդը դատարկ է:37-ամյա կնոջ հղիությանը հետևել էր Կաբո Ֆրիոյից մի մանկաբարձուհի, ով էլ նրան ուժեղ ցավերի ժամանակ հիվանդանոց էր հասցրել:

Կնոջը հետազոտել էին և եկել այն եզրակացության, որ նա հղիության 41-րդ շաբաթում է գտնվում:Երբ բժիշկները չէին կարողացել լսել երեխայի սրտի զարկերը, կնոջը շտապ վիրահատարան էին տեղափոխել:

Ինչպես պատմել է կնոջ ամուսինը, դա նրա երկրորդ «հղիությունն» է:Անցած տարի նույնպես նա հղիացել էր, սակայն կորցրել էր երեխային, իսկ դրա մասին վկայող բժշկական փաստաթղթերն ամուսնուն այդպես էլ ցույց չէին տվել:

Այս դեպքը որպես կեղծ հղիություն է գրանցվել:Դա հազվադեպ հիվանդություն է, երբ կինը տրամադրում է ինքն իրեն, որ հղի է, և նրա մոտ հղիության դասական ախտանիշներ են ի հայտ գալիս:

Անցած տարվա դեկտեմբերին բրազիլացի մեկ այլ կին էլ հիվանդանոցին մեղադրել էր իր երեխայի գողության մեջ, երբ արթնանալով կեսարյան հատումից՝ նրան ասել էին, որ հղիությունը կեղծ է եղել:

19-ամյա Լաենան պնդել է, որ հղիության 38-րդ շաբաթում է գտնվել, պարբերաբար բուժզննումներ է անցել, իսկ բուժքույրը նույնիսկ չափել է երեխայի սրտի զարկերը:

Ինչպես հայտնում են ԶԼՄ-ները, հղիության վերջին շաբաթում կնոջը ՈւՁՀ-ի ժամանակ հայտնել են, որ աղջիկ է ունենալու, որի քաշը 3 կիլոգրամ է:

Նրանք ամուսնու հետ նույնիսկ որոշել են երեխայի անունը և նրա համար 3000 դոլար արժողությամբ հագուստ և կահույք են գնել:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика