Խյուս ընտանիքը հերթական անգամ որոշել էր երեխա ունենալ և երջանկությունից 7-րդ երկնքում էր:Պետք է ծնվեր 4-րդ երեխան:Այն,ինչ կատարվեց,ապշեցրեց բոլորին:Առաջին 3 հղիությունները կինը շատ հեշտ էր տարել,սակայն 4-րդի ժամանակ բարդություններ առաջացան:
30-րդ շաբաթվա ընթնացքում նա զգաց,որ պետք է գնա հիվանդանոց: Անհրաժեշտություն կար մնալ բժիշկների հսկողության տակ,քանի որ պտուղը շատ փոքր էր:36 ժամ տանջվելուց հետո բժիշկները որոշեցին կեսարյան հատում անել:
Ամուսինը՝Դենիելը,չհեռացավ կնոջ կողքից:Նա սպասում էր երեխայի լույս աշխարհ գալուն:Այն,ինչ տեղի ունեցավ,Դենիելը երբեք չի մոռանա: Այս դեպքի մասին չի մոռանա նաև հիվանդանոցի անձնակազմը:Բժիշկներն արդեն կտրվածք էին արել,որպեսզի երեխային հանեին, սակայն պատկերացրեք նրանց զարմանքը,երբ երեխային այնտեղ չգտան:Ամբողջ վիրաբուժական անձնակազմը տագնապի մեջ էր.ոչ ոք չէր հասկանում,թե ինչ է կատարվում:
Փառք Աստծո փոքրիկին շատ արագ գտան:Խարզվեց,որ երեխան որոշել էր բնական ճանապարհով լույս աշխարհ գալ:Նա խելոք պառկած էր մոր ոտքերի արանքում:
Երեխան ժամանակից շուտ էր ծնվել և երկար ժամանակ մնաց հիվանդանոցում:Այժմ նա բացարձակապես առողջ է և առույգ:Դենիելը պատմում էր,թե որքան էր վախեցել վիրահատության ժամանակ:
Չնայած նրան,որ բժիշկների պահվածքը շատ էր բարկացրել ամուսիններին,նրանք դատարան չդիմեցին:Երեխան,Փառք Աստծո, առողջ էր:
Իսկապես անհավանական պատմություն է,այնպես չէ՞:
Նյութը հրապարակման պատրաստեց` 101mirchudes.ru-ն