Արդեն մի քանի տարի է, ինչ Ֆրանչեսկա և Լի Մուր-Ուիլյամսները երջանիկ ապրում են։ Զույգը ունի երկու երե-խա. տղան Բոբբին և աղջիկը՝ Բելլան։ Բայց այդ ժամանակ դեռ ոչ ոք չէր մտածում, թե ինչ է շուտով տեղի ունե-նալու իրենց դստեր հետ։ Բելլան միշտ լույս է եղել իրենց ընտանիքում։ Նա շրջապատված է եղել սիրով և ջեր-մությամբ իր ծնողների և եղբոր կողմից։
Նա միշտ ուրախացրել է նրանց, համենայն դեպս առաջին 18 ամիսների ընթացքում։Ընտանեկան հանգստի ժա-մանակ երեխան հանկարծ հիվանդացավ, նրա վարսերը սկսեցին թափվել։ Ծնողները չգիտեին, թե ինչ պատա-հեց նրանց փոքրիկ հրաշքի հետ։ Անմիջապես հանգստից հետո ամուսինները երեխային տարան Լոնդոնի լա-վագույն հիվանդանոցներից մեկը, որտեղ բժիշկները ստիպված եղան նրանց ասել սարսափելի նորություն։ Հե-տազոտությունների արդյունքներից պարզ դարձավ, որ Բելլայի մոտ ուղեղի հետ կապված խնդիրներ կան։ Երե-խայի վիճակը գնալով վատանում էր։ Նրան փրկելու համար միացրին սարքավորումներ։
Հետազոտությունները ցույց տվեցին, որ երեխան ունի B12 վիտամինի պակաս, որը օրգանիզմը չի կարողանում արտադրել։ Այն անհրաժեշտ է հետագա զարգացման համար։ Բելլան ուներ հազվադեպ հիվանդություն, որը կա-րող էր ունենալ 60000 երեխայից միայն 1-ը։ Այդ պատճառով նրան անհնար էր բուժել։ Բժիշկները հստակ ասա-ցին ծնողներին, որ երեխան չի ապրի։ Ֆրանչեսկան և Լին որոշեցին անջատել երեխային միացրած սարքավո-րումները։ Այդ օրը հիվանդանոցում հավաքվել էին նրանց բոլոր հարազատները։
Ծնողները արցունքներով համբուրում էին երեխային, պատրաստվելով նրան հավերժ բաց թողնել այս աշխար-հից։ «Ես բռնել էի նրա ձեռքը, իմանալով, որ նա շուտով իր վերջին շունչը կփչի.-պատմում է Լին։ Ես զգում էի, թե նա ինչպես է թուլանում։ Բայց հանկարծ նա մեծ ուժով սեղմեց ձեռքս»։ Հանկարծ երեխայի ջերմությունը բարձրացավ և նա սկսեց ճչալ։ Բժիշկները արագ մտան հիվանդասենյակ։ Բոլորը մտածում էին, որ երեխան շու-տով կմահանա, բայց նրա վիճակը սկսեց լավանալ, որը մեծ անակնկալ էր բժիշկների համար։
Մի քանի շաբաթ բուժում ստանալուց հետո Բելլան վերադարձավ տուն առողջ և երջանիկ։ 5 ամիս անց Բելլան խաղում է իր ընկերների հետ, վազում, նա առողջ է և երջանիկ։ Նրա վարսերը նորից սկսել են աճել։ Լին և Ֆը-րանչեսկան երեխային անվանում են ամանորյա հրաշք, քանի որ 1 տարի առաջ ոչ ոք չէր պատակերացնի, որ երեխան կապրի։ Մենք բոլորս մեր հոգու խորքում ցանկանում ենք, որ աշխարհի բոլոր երեխանները հրաշքով փրկվեն։