Բժիշկները մեզ ասացին, որ որդիս այլևս երբեք չի քայլի. Այդ պատճառով ամուսինս հեռացավ ընտանիքից՝ թողնելով մեզ մենակ այդ ծանր պահին…

Ես ու ամուսինս ապրում էինք գյուղում, փոքր, բայց շատ հարմար տան մեջ: Արդեն պլանավորում էին քաղաք տեղափոխվել, երբ ես հղիացա: Եվ մենք հետաձգեցինք պլանները, քանի որ երեխայի հետ քաղաքում ապրելու համար մեր միջոցները չէին բավականացնի:

Հղիությունս լավ էր ընթանում, առանց բարդությունների: Պիտի ծննդաբերեի քաղաքում, քանի որ գյուղում պայմաններ չկային:

Սակայն երեխան որոշեց ժամկետից մի շաբաթ շուտ ծնվել:Շտապ օգնություն կանչեցինք: Գարնանը գյուղի ճանապարհը գրեթե անանցանելի է, մեքենաները խրվում էին ցեխակույտի մեջ:

Ամուսինս վազեց ֆելդշերի հետևից: Երբ տեսանք, որ նա հարբած է, սարսափեցինք, սակայն այլ տարբերակ չունեինք: Ստիպված վստահեցինք նրան:

Բայց հետո պարզվեց, որ ֆելդշերի սխալի պատճառով վնասվել է երեխայի ողնաշարը:Գիշերը վերջապես մեզ հասցրեցին հիվանդանոց: Բժիշկներն ինձ սարսափելի լուր հայտնեցին. երեխան երբեք չի քայլի:

Առաջարկում էին հրաժարվել որդուցս…Իսկ ամենամեծ հարվածը ստացա ամուսնուցս. նա ասաց, եթե երեխային չթողնեմ հիվանդանոցում, ինքը կհեռանա: Այդպես էլ եղավ՝ ամուսինս հեռացավ:

Ես վերադարձա գյուղ՝ երեխայիս հետ: Ապրում էի մի տատիկի հետ, նա ինձնից վարձ չէր վերցնում, իսկ ես օգնում էի նրան : Որդուս հաշմանդամության թոշակով էինք ապրում, ամուսինս նույնիկս ալիմենտներ չէր վճարում:

Որդիս խելացի երեխա էր մեծանում: Երբ եկավ դպրոց գնալու ժամանակը, որոշեցի տեղափոխվել քաղաք, քանի որ գյուղում ոչ մի հեռանկարներ չունեինք:

Մեզ շատ օգնեցին գյուղացիները, նույնիսկ ժամանակին մեզանից երես թեքած սկեսուրս որոշակի գումար տվեց:Քաղաքում ինձ համար շատ բարդ էր: 11 տարի շարունակ որդուս տանում էի դպրոց, գոնւմ աշխատանքի, հետո կրկին դպրոց…

Սակայն ես ստացա չարչարանքներիս արդյունքը. որդիս ինքնուրույն ընդունվեց համալսարան՝ ճարտարապետական բաժին: Նա սկսեց գումար աշխատաել նույնիսկ սովորելու ընթացքում՝ մեծ նախագծերի  պատվերներ ընդունելով:

Մենք վերջապես կարողացանք բնակարան գնել: Նույնիսկ մի անգամ այլ երկիր ճամփորդության մեկնեցինք:Այժմ որդիս համոզում է ինձ, որ դուրս գամ աշխատանքից: Ես ուղղակի հպարտանում եմ իմ տղայով: Շատ եմ հպարտանում:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика