Շաբաթվա վերջում գինեկոլոգի մետ այցելություն էր նշանակված: Բայց այսօր առավոտյան շուտ հիվանդանոցից զանգեցին և հայտնեցին, որ իմ այցելությունը տեղափոխել են այսօր առավոտյան ժամը 9:30 : Ես տնեցիներին հենց նոր էի ճանապարհել դպրոց և աշխատանքի և արդեն ժամը 8:45-ն էր:
Պոլիկլինիկա հասնելու համար 35 րոպե է պետք՝ ժամանակ չկա: Վազեցի վերև, հանեցի գիշերանոցս, վերցրի սպունգը, լվացվեցի, հետո հագնվեցի, մեքենա նստեցի և սլացա այցելության: Աշխատասենյակի մոտ մի քանի րոպե սպասեցի ու ինձ կանչեցին:
Իմանալով ամբողջ ընթացքը՝ բարձրացա գինեկոլոգիական բազկաթոռին , որը սենյակի մյուս կողմում էր և պատկերացրի, որ Փարիզում եմ կամ մի այլ շատ հեռու մի տեղում: Ես զարմացա, երբ բժիշկը ասաց» «Իմ կարծիքվ, այսօր առավոտյան բավականին ջանք եք գործադրել, Այդպես չէ?»:
Ես ոչինչ չպատասխանեցի: Նշանակումից հետո թեթևացած շունչ քաշեցի և գնացի տուն: Օրվա մնացած մասը սովորականի պես անցավ: Դասերից հետո, երբ իմ 6-ամյա աղջիկը խաղում էր լոգարանում, հարցրեց.
« Մամ, իսկ ուր է իմ սպունգը?»: Ես նրան ասացի, որ պահարանից ուրիշը վերցնի: Բայց նա պատասխանեց. «Ոչ ինձ հենց դա է պետք, նրա վրա պահվում էին իմ բոլոր փայլերը»:
Այդ բժիշկի մոտ էլ երբեք չեմ գնա…