Գինեկոլոգին բավականին հոգնեցրել էր իր աշխատանքը, և նա որոշում է իրեն փորձել այլ ոլորտում՝ այնպիսին, որտեղ պետք կլիներ աշխատել ձեռքերով, և որոշեց մեխանիկ դառնալ: Նա քոլեջ ընդունվեց, գրանցվեց երեկոյան պարապմունքներին և սկսեց ջանասիրաբար սովորել:
Երբ եկավ գործնական քննության ժամանակը, գինեկոլեգը մի շաբաթ պատրաստվեց և քննությունը հանձնեց մեծ հմտությամբ: Երբ արդյունքներն արդեն պարզ էին, նա զարմացավ, իմանալով, որ 100 բալ էր ստացել: Մտածելով, որ սխալմունք է, նա զանգում է հրահանգիչին և ասում.
«Ես չեմ ուզում նման բարձր գնահատականի համար անշնորհակալ թվալ, բայց արդյոք սխալմունք չէ՞»: «Դու շարժիչը իդեալական տեղադրեցիր, որը գնահատականի 50 բալն է կազմում»: Մի փոքր լռելուց հետո հրահանգիչն ավելացնում է.
«Ես քեզ ևս 50 բալ տվեցի, որովհետև դու դա արեցիր խլացուցիչի միջով,աշխատանքային ողջ փորձի ժամանակ նման բան չէի տեսել»