Սnւրենյանի գրառnւմը աժիnտաժ է առաջացրել «Մառոզ» ես անըմ»,Սուրենյան ջան,«Էս ինչ զուլում բերիր, Սուրենյան ջան», «Գլխներիս սև «ուբոռկա» եկավ», «Բա ձմեռ ա, օրենքի տառին համապատասխան ներխուժում են»,
«Սաղ հեչ,Երևանը մտնումա մեջը,թե ստեղ մենակ անձրև ենք տեսնելու»,«Սիրուն ձյան ենք սպասում»,«Բա ձմեռ ա, օրենքի տառին համապատասխան ներխուժում են»,–նման մեկնաբանություններ են արել Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանի հետևորդները։
Հիշեցնենք՝Սուրենյանը գրել էր․«Դեկտեմբերի 21-ի ցերեկը և 21-ի լույս 22-ի գիշերը ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժ-մամբ պայմանավորված`հանրապետության ամբողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ողջ օրվա ընթացքում, իսկ հովտային գոտիներում երեկոյան ժամերին՝ ձյան տեսքով։
Առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում`18-23մ/վ,լեռնային գոտիներում`բուք,ցածր հորիզոնական տեսանե-լիություն։ Լեռնային և նախալեռնային գոտում ցերեկը և երեկոյան ժամերին, իսկ հովտային գոտում դեկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը ճանապարհները կպատվեն մերկասառույցով։
Օդի ջերմաստիճանն այսօրվա համեմատ՝ դեկտեմբերի 21-26-ը հանրապետության ամբողջ տարածքում գիշերն աստիճանաբար կնվազի 14-16, իսկ ցերեկը՝ 10-12 աստիճանով»։