Գեղարքունիքից դուրս եկող ճանապարհներին տեղակայվելու են հսկիչ կետեր

Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված` ոստիկանության ծառայողները 24-ժամյա խիստ հսկողություն են սահմանելու Սևանա լիճը գոտևորող բոլոր անտառային ճանապարհների վրա։ ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված` 2021 թ. դեկտեմբերի 20-ից մինչև 2022 թ. հունվարի 15-ը հսկողության ուժեղացված միջոցառումներ կիրականացվեն Սևանա լճում և Հայաստանի ողջ տարածքում։

Նման հայտարարությւոն է տարածել շրջակա միջավայրի նախարարությւոնը`հավելելով,որ նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ ընդլայնված խորհրդակցություն է անցկացվել։«Արգելվելուէ բոլոր տեսակի որսագործիքների և լողամիջոցների մուտքը Սևանա լիճ:

«Սևան»ազգային պարկի տարածքից դուրս են բերվելու լողամիջոցներ,որսագործիքներ և ձկնորսների ժամանակավոր կացա-րաններ», –նշված է հաղորդագրության մեջ։ Ոստիկանության Գեղարքունիքի, Կոտայքի, Տավուշի և Վայոց Ձորի մարզային վարչության ենթակա բաժինների ծառայողները 24-ժամյա խիստ հսկողություն են սահմանելու Սևանա լիճը գոտևորող բոլոր անտառային ճանապարհների վրա։

Իսկ Գեղարքունիքի մարզից դուրս եկող հիմնական ճանապարհների ելքերի մոտ տեղակայվելուեն հսկիչ կետեր:«Սևան» ազգ-ային պարկի տարածքում սահմանվելու է շուրջօրյա հերթապահություն։

Միջոցառումների շրջանակում կազմակերպվելու են Սևանա լճի սիգ ձկնատեսակի վաճառքի կանխարգելմանն ուղղված ստուգ-այցեր Երևանի և մարզերի շուկաներում։ Ստուգայցեր են իրականացվելու նաև Սևանա լճի վրա և «Սևան» ազգային պարկի այլ տարածքներում։

«Վերահսկողության նման խիստ միջոցառումների կարևորագույն կետերից է Սևանա լճի ափամերձ համայնքների բնակիչների և ձկնորսների հետ բացատրական աշխատանքների կազմակերպումը։Վերահսկողական միջոցառումները քաղաքացիների շրջա-նում դիմադրության չպետք է հանգեցնեն»,- նշել է Սիմիդյանը։

Նշենք,որ խորհրդակցությանը ներկա են եղել«Սևան»ազգային պարկի,ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ ոստիկանության, Գեղարքունիքի մարզպետարանի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика