Աղջիկն իր սովորության համաձայն կոճակը բերանում զբաղված էր ինչ-բան կարելով ,բայց նաև քթի տակ երգում էր:
Այն ժամանակ երբ փորձեց պատասխանել մոր հարցին ,խորը շունչ քաշեց ու սկսեց խեղդվել:Հարազատները ոչ մի կերպ չէին հասկանում ինչ է կատարվում և դրանից հայտնվեցին խուճապի մեջ:
Աղջկա սիրտը կանգ առավ ու նա դադարեց շնչել:Տեսնելով դես ու դեն նետված կտորներն ու կոճակները՝ հարազատների համար ամենինչ պարզ դարձավ:
Կոճակը կանգ էր առել շնչափողում ու փակել թթվածնի ճանապարհը…Արդյունքում աղջիկն ակնթարթորեն կապտել էր ու քանի որ հիվանդանոցն էլ բավականին հեռու էր, մինչև հասցրին տեղ նա արդեն մահացել էր:
Մեկ օր անց, ինչպես հարկն է, տեղի ունեցավ հուղարկավորության արարողությունը:Աղջկան հագցրին գեղեցիկ զգեստներ, մատին թողեցին իր սիրած ոսկե մատանին:
Հոգեհացի արարողությունն ընդհատվեց. դուռը թակցին և իր հոգեհացին նեկայացավ մահացած աղջիկը՝մահու չափ վախեցնելով բոլորին:Նա շատ կեղտոտ էր ու մի կերպ էր կանգնում ոտքի վրա:
Հաջորդ օրը ,արդեն հանգստանալուց հետո նա պատմեց իր անհավանական պատմությունը:
Պարզվում է կոկորդին կանգնած կոճակը լրիվ չէր փակել թթվածնի ճանապարհը,
մի փոքր քանակություն այնուհանդերձ անցել էր ու արդյունքում ուղեղը չէր մահացել ,բայց սրտի կանգի հետևանքով նա չէր տիրապետել իր մարմնին:Նա ամենինչ լսել էր,բայց ոչինչ անել ի վիճակի չէր եղել:
Նրան փրկել էին գիշերային գողերը, ովքեր մատանու պատճառով քանդել էին գերեզմանը,բայց ագահությունից երբ ցանկացել էին հանել նաև զգեստը , մարմինը կտրուկ շուռ տալուց կոճակը դուրս էր թռել ու աղջիկը վերջապես շունչ էր քաշել:Գողերից երկուսը հենց այդ պահին վախից մահացել էին,մյուս երկուսին բռնել էին հետո…