2-րդ կուրսում բոլորին ուղարկեցին պոլիկլինիկա բուժզննում անցնելու: Բոլոր ընկերները ցրվեցին ամբողջ հիվանդանոցով: Իսկ ես անցել էի բոլոր սենյակներով, բացի մաշկաբանից:
Ներս եմ մտնում, իսկ այնտեղ նստած է մի չքնաղ գեղեցկուհի, տեսքից մոտ 20 տարեկան: Նայում է ձեռքերիս մեջ և ասում ՝
— Հանեք Ձեր վարտիքը Դե ինչպես ասում են՝ եթե պետք է ուրեմն պետք է: Այս հրաշք աղջիկը իր նուրբ ձեռքերով սկսում է հետազոտել ամեն ինչը, ինչ կար վարտիքի տակ:
Թե ինչպես է 18-ամյա տղայի օրգանիզմը արձագանքւոմ դժվար չէ պատկերացնել: Այդ պահին ներս է մտնում մի բժշկուհի և գոռում ՝
Նատաշա, ԱՅԴ ինչ ես անում: Իր հարցին ստանում է մի այսպիսի պատասխան ՝ Մայրիկ, եկել էի քեզ մոտ բանալիների հետևից, ներս թողեցին քո սենյակ, որ սպասեմ քեզ:
Մի ամբողջ կարողություն կտայի, որպեսզի տեսնեի իմ դեմքը այդ պահին