Բժիշկները շատ հաճախ ստիպված են լինում իրենց հիվանդներից լսել տարբեր հիմար և անլուրջ բողոքներ։
Սակայն այդ հարցում ամենամեծ բաժինը հասնում է գինեկոլոգներին և մանկաբարձներին։Հիմնվելով համացանցում տեղ գտած բազմաթիվ տեղեկություններից, կանայք իրենք տալիս են իրենց ախտորոշում, որը ոչ մի կապ չունի իրականության հետ։
Լսելով տարբեր հարցեր, այս բժիշկը որոշել էր իր սենյակի դռանը մի թուղթ փակցնել, որտեղ կան հաճախ տրվող հարցերի պատասխանները։
1.
– Կարելի՞ է 35-ից հետո երեխա ունենալ։
– Ոչ, 35 երեխաները բավական են։
2.
– Ո՞րն է երեխայի սեռը իմանալու ամենավստահելի միջոցը։
– Ծննդաբերությունը։
3.
– Ինչի՞ց ես պետք է խուսափեմ ծննդաբերությունից անմիջապես հետո։
– Հղիությունից։
4.
– Անցած շաբաթ իմ կինը ծննդաբերել է։ Ե՞րբ նա նորից կսկսի ապրել իր նորմալ կյանքով։
– Երբ ձեր երեխան կընդունվի համալսարան։
Կարծես այս բժիշկը իսկապես հոգնել է նույն հարցերը անդադար լսելուց։
Իսկ դուք ի՞նչ եք մտածում այս հումորային պատասխանների մասին։