Հպարտ և շնորհակալ եմ մեր զորքին, հրամանատարությանը՝ ցուցաբերվող մարտական բարձր ոգու և պատ-րաստականության համար:Այս մասին ասվում է Արցախի նախագահի՝ հայրենիքում և Սփյուռքում ապրող հայ-րենակիցներին ուղղված գրառման։ Հարությունյանի գրառումն ամբողջությամբ՝ ստորև․
«Հայրենիքում և Սփյուռքում ապրող սիրելի՛ հայրենակիցներ
Արդեն երկրորդ օրն է՝ շարունակում ենք ինտենսիվ կերպով գտնվել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավա-րության սանձազերծած պատերազմական լայնամասշտաբ գործողությունների մեջ:Գիշերվա ընթացքում ՊԲ-ն իրականացրել է մի քանի փայլուն ռազմագործողություններ՝ պաշտպանական բնագծի տարբեր հատվածներում վերականգնելով կորցրած դիրքերը կամ ունեցել որոշակի առաջխաղացում:
Հպարտ և շնորհակալ եմ մեր զորքին, հրամանատարությանը՝ ցուցաբերվող մարտական բարձր ոգու և պատ-րաստականության համար:Հպարտ և շնորհակալ եմ մեր ժողովրդին՝այս ընթացքում ցուցաբերած ողջախոհութ-յան, ամեն ինչ հանուն Հայրենիքի ու ճակատի՝ նվիրվածության համար:
Հպարտ և շնորհակալ եմ ՀՀ մեր հայրենակիցներին ու իշխանություններին՝ ցուցաբերած անվերապահ սատար-ման համար:Հպարտ և շնորհակալ եմ աշխարհասփյուռ մեր հայրենակիցներից աջակցող հազարավոր զանգերի ու խոսքերի համար:Խոնարհումս ու ցավակցություններս եմ հայտնում այս ընթացքում հերոսի մահով ընկած մեր բոլոր տղաների հարազատներին: Հպարտ և շնորհակալ եմ:
Հարգելի՛ հայրենակիցներ
Մեկ անգամ ևս դիմում եմ բոլորիդ՝ հաղթանակի անվերապահ հավատով ու զգացումով: Անհնար է հաղթել մի ժողովրդի, որը ժամերի ընթացքում վերածվում է կուռ ու միասնական բանակի:
Հաղթանակը մերն է լինելու»։