Ինչպես արդեն տեղեկացրել ենք, սեպտեմբերի 7-ին կայացավ գործարար Խաչատուր Սուքիասյանի որդու՝
Ալբերտի, և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դստեր՝ Անահիտի հարսանյաց արարողությունը։
«Փարավոն» ռեստորանային համալիրում կազմակերպված գերճոխ խնջույքը, որին մասնակցում էր նաև իշխանական էլիտան,
մեկ շաբաթ շարունակ մնաց լրատվամիջոցների ու հանրության քննարկման թիրախում:
Համաշխարհային հայտնիության աստղեր, շքեղ ձևավորում, թանկարժեք զգեստներ,
հեքիաթային տորթ ու հրավառություն. պարզվում է՝ շքեղությունն այսքանով չի սահմանափակվում:
azatnewstv.am-ի տեղեկություններով՝ գործարար Սուքիասյանը որդուն ամուսնության առթիվ բնակարան է նվիրել, որը գտնվում է Հյուսիսային պողոտայում:
Մեր աղբյուրի հաղորդմամբ՝ բնակարանն այնքան մեծ է, որը զբաղեցնում է շենքերից մեկի մի ամբողջ հարկ: