Գիտե՞ք ինչ է տեղի ունենում մարդու հոգու հետ մահվան 3-րդ, 9-րդ, 40-րդ օրը…

Քրիստոնեական հավատքը խորին հարգանքով է վերաբերվում մարդու մահվանը:

Գոյություն ունեն որոշակի շրջաններ, որոնք հոգին անցնում է մինչև երկինք հասնելը:

Մահացածին հարազատները հիշում են 3-րդ, 9-րդ, 40-րդ օրը: Սակայն ոչ բոլորը գիտեն թե ինչ են

նշանակում  այդ օրերը հոգու համար: Իմացեք, թե ինչ է տեղի ունենում  3-րդ, 9-րդ  40-րդ օրը հոգու

հետ:

Առաջին երեք օրերը

Առաջին և երկրորդ օրը  մարդու մարմնից դուրս եկած  հոգին լիովին ազատ է: Այն թռչում է աշխարհի վրա, գտնվում է իր հարազատերի կողքին,  հետևում է նրանց, գիտի թե ինչ է տեղի ունենում Երկրի վրա: Իսկ երրորդ օրը Աստված կանչում է հոգուն Դատաստանի համար:

Մինչև  իններորդ օրը

Հաջորդ 4-ից մինչև 9 օրերը  հոգին գտնվում է Դրախտում; Այստեղ նա մոռանում է ամեն ինչի մասին. ինչ եղել է նրա հետ  Երկրի վրա, իր մտերիմների մասին:

Ուսումնասիրում է նրանց կյանքը, ովքեր հայտնվել են այդտեղ  Դատաստանից հետո:Իսկ 9-րդ օրը  հոգին ուղարկվում է Աստծո մոտ: Հատկապես 9-րդ օրը, նրանք, ովքեր ճանաչում էին այդ մարդուն  հիշում են նրան և խնդրում են Աստծուն նրա հոգու փրկության համար:  Այդ օրը չի կարելի  տխուր կամ տոնական միջոցառում կազմակերպել:

40 օր

9-րդ օրվանից հետո  հոգին հրեշտակների հետ ուղարկվում է Դժոխք, ծանոթանալու համար, թե ինչպիսին է այնտեղ կյանքը: Հոգին պետք է  այդ ընթացքում մտածի և զղջա իր արարքների համար: 40-րդ օրը հոգին վերադառնում է  Աստծու մոտ:

Հենց այդ օրն էլ Աստված վերջնական որոշում է կայացնում, որտեղ պետք է գտնվի  մահացածի հոգին  մինչև Մեծ դատի օրը: Այդ իսկ պատճառով  հարազատները  կրկին աղթում են հանգուցյալի հոգու համար և խնդրում են նրան թողնել Դրախտում:Այդ իսկ պատճառով շատ կարևոր է այդ 40 օրերը  լավ խոսքով հիշել հանգուցյալին:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика