Գիտնականները՝ Նիկոլաս Վոլֆինգերի գլխավորությամբ, ուսումնասիրությունների միջոցով պարզել են ամուսնանալու համար ամենալավ տարիքը։
Նրանց կարծիքով՝ ամուսնանալու և ընտանիք կազմելու համար իդեալական է 28-32 տարեկանը։
Նշվում է, որ այդ տարիքում ամուսնացած մարդիկ, որպես կանոն, ամենաերջանիկն են, իսկ ամուսնալուծության տոկոսը նրանց շրջանում ցածր է։
Ամուսնալուծությունը հատկապես տարածված է նրանց շրջանում, որոնք 18-20 տարեկանում են ամուսնացել։
Բանն այն է, որ 28 տարեկանից բարձր ամուսնացողներն այդ քայլը որպես վերջին հնարավորություն են համարում։
Աղբյուր