Գիտնականները և բժիշկները պնդում են, որ վատ քունը կարող է միշարք հիվանդությունների պատճառ դառնալ…

Կալիֆոռնիայի գիտնականները պարզել են, որ 40-60 տարեկանից հետո քնի որակի վատթարացումը կարող է վկայել վտանգավոր հիվանդությունների ի հայտ գալու մասին, հաղորդում է Medicalxpress-ը:
Հետազոտողները նշում են, որ վատ քունը կարող է ուղեղում բետա-ամիլոիդային սպիտակուցային թանձրուկների կուտակման պատճառ դառնալ, որոնք, իրենց հերթին, նախորդում են Ալցհեյմերի հիվանդությանը:

Այնուամենայնիվ, փորձագետները հավելել են, որ չափազանց հազվադեպ է պատահում, որ այս սպիտակուցի բարձր մակարդակ ունեցող մարդկանց մոտ դեմենցիայի նշաններ չնկատվեն:
ԱՄՆ-ի գիտնականները հայտարարել են, որ որպես վտանգավոր հիվանդությունների

զարգացման կանխարգելիչ միջոց պետք է աշխատել քնի պայմանների բարելավման ուղղությամբ:

Նրանք նաև կոչ են արել մարդկանց ժամանակին ախտորոշվել և բուժել ապնոէն,

որը քունը խանգարող խռմփոցի պատճառն է:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика