Գնացինք ԶԱԳՍ. Պարզվեց այնտեղ ինձ անկեղծ խոստովանություն էր սպասվում…

Ես երբեք գեղեցիկ չեմ եղել: Ինձ երբեք չէին սիրահարվում տղաները: Նույնիսկ համալսարանում ոչ ոք հաճոխայոսություններ չէր անում: Ես արդեն համակերպվել էի «անճոռնի ճուտիկի»՝ իմ կարգավիճակի հետ:

Մեծացա, լրջացա, բայց միևնույնն է՝ մնացի տգեղ:

Եվ ահա իմ կյանքում հայտնվում է Նա: Ես ինձ սկսում եմ գեղեցիկ համարել, բայց նա՝ ոչ: Նա միշտ դժգոհ էր իմ արտաքինից:

Դե ինչ, ես հիմա սպիտակ զգեստով կանգնած՝ նրան եմ սպասում: Ես այս օրվան շատ երկար եմ սպասել: Զգեստս մի քիչ սեղմում է, բայց դա կարևոր չէ:Դա նրանից է,որ ընտրել եմ զգեստի այս մոդելը, այդ նա այդպես ցանկացավ:
Մեծացրել եմ շուրթերս, նա է այդպես սիրում:Արդեն մի քանի ամիս դիտեա եմ պահում, նա նիհարներին է սիրում:Ես նրա կողքին եղել եմ 3 տարի, սիրում եմ նրան:

Ես խզել եմ կապերս բոլոր ընկերուհիներիս հետ, որ ամեն վարկյան նրա կողքին լինեմ:

Ստիպված շփվում եմ նրա տխմար ընկերների և կանանց հետ:Կիսատ եմ թողել համալսարանը, որովհետև պիտի ինձ լիարժեք նվիրեի նրան և ընտանիքիս:Թողել եմ աշխատանքս, որ նրա հետ շատ ժամանակ անցկացնեի:

Դարձել եմ շիկահեր, ինչպես որ նա է սիրում:Իսկ հիմա կանգնած եմ ԶԱԳՍ-ի առջև, ինչպես որ ինքն է ցանկացել, երջանկությունից փայլում եմ, անհանգիստ եմ, բակց ցույց չեմ տալիս:

Մոտենում է նրա մեքենան, նա դուրս է գալիս, սրտիս զարկերի ձայնը լսում են նույնիսկ կողքիս կանգնածները…Գալիս է դեպի ինձ…Ասում.

Ներիր, բայց հարսանիքը տեղի չի ունենա, ես քեզ չեմ սիրում…

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика