Գնացի ընկերուհուս ծննդյան տարեդարձին, իսկ նա ինձ ասաց, որ ուտելիք պատրաստեմ…

Մի ծանոթ ունեմ, ով տարբերվում է մի ոչ այնքան հաճելի առանձնահատկությամբ։

Նա շատ լավ մարդ է, նրա հետ հրաշալի հարաբերությունների ունենք, բայց տոներին պատրաստվելու հետ կապված մեծ խնդիրներ ունի։Դեռ չի եղել, որ ես իրեն հյուր գամ պայմանավորված ժամին և մենք նստենք սեղանի մոտ։

Սովորաբար, երբ գալիս են բոլոր հյուրերը, նա միայն այդ ժամանակ է սկսում պատրաստել, և մենք բոլորս մասնակցում ենք գործընթացին։Մի քանի անգամ նույնիսկ փորձել եմ ուշ գալ, բայց չի ստացվել․ նա ինձ համար միշտ ինչ-որ գործ է գտնում։

Եվ այդ ամենը բարդանում է նրա ամուսնու պահվածքով, ով ոչ մի բանով չի օգնում, և փոխարենը բարկանում և փչացնում է բոլորիս տրամադրությունը։

Նման խնջույքներից հետո միշտ նույն հարցն եմ տալիս ինքս ինձ․ ինչի՞ համար է պետք կազմակերպել հավաքույթ, եթե դրա համար չունես ոչ ժամանակ, ոչ ցանկություն։ Չէ որ բռնի ուժով ոչ ոք չի ներխուժում ձեր տուն։

Ի դեպ, ես դեմ չէի լինի օգնել, եթե ինձ խնդրեին 1-2 ժամ շուտ գալ՝ հատուկ պատրաստվելու համար։ Բայց դա տեղի չի ունենում։

Դու ժամը 6-ին գնում ես հյուր և մինչև 8-ը տանտիրուհու հետ ընթրիք ես պատրաստում։ Բնականաբար, էլ նշելու տրամադրություն էլ չի մնում։

Խնդրում եմ, մի արեք այդպես, կամ նախօրոք պատրաստվեք, կամ նախազգուշացրեք ընկերուհիներին, որ չեք հասցնում և ձեզ օգնություն է անհրաժեշտ, կամ էլ ընդհանրապես ոչ մեկի մի հրավիրեք։

Հավատացեք, դա ոչ ոքի հաճելի չէ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика