Գնացքի միևնույն սենյակում միասին մեկնում էին շատ հմայիչ, միջին տարիքի, գեղեցիկ հագնված մի տղամարդ և հիանալի արտաքինով երիտասարդ մի աղջիկ: Տղամարդը թերթ էր կարդում, իսկ աղջիկը ցույց էր տալիս, թե իբր գիրք է կարդում, բայց միևնույն ժամանակ աչքերով հետևում էր տղամարդուն: Որոշ ժամանակ հետո նրանց միջև ձևավորվում է հետևյալ երկխոսությունը.
-Երիտասարդ, ես Ձեզ ընդհանրապե՞ս հետաքրքիր չեմ:
-Ինչի՞ց ենթադրեցիք, -պատասխանում է տղամարդը,
-Դուք իսկապես շատ սեքսուալ եք:
-Այդ դեպքում ինչու՞ ոչինչ չեք ձեռնարկում, չէ որ շատ գրավիչ է, երբ շողոքորթում և զվարճացնում են կնոջը: Երևի, թե Դուք կարողանում եք այդ անել իրականում և հնարավոր է, որ Ձեզ հասնի գլխավոր մրցանակը, -ժպտալով ասում է երիտասարդ աղջիկը:
-Իմաստը՞, -հարցնում է տղամարդը, -օրինակ, ասենք, թե դուք սիրու՞մ եք առավոտյան ուտել թարմ կարկանդակներ:
-Օ՜, այո, դրանք այնքան համեղ են…
-Իսկ խմոր պատրաստել և հունցել սիրու՞մ եք,-հարցնում է տղամարդը:
-Այդ ի՞նչ եք ասում, ինձ համար ավելի հեշտ է գնալ և խանութից դրանք գնել,-առանց մտածելու պատասխանեց աղջիկը:
-Ահա, ես էլ աղքատ մարդ չեմ…