Գնում էի ամուսնուս մոտ, ճանապարհին մտածելով, որ ամեն ինչ վերջացած է. Երբ տեղ հասա և մտա տուն, ուղղակի կորցրեցի խոսելու ունակությունս…

Ընկերոջս ընտանիքը քայքայման եզրին էր; 20 տարի ապրել էին միասին,  ունեին գեղեցկուհի աղջիկ, բայց, ահա, որոշել էին բաժանվել: Ես մտածում էի, որ ոչինչ չի կարող փրկել նրանց ընտանիքը; Նրանք այնքան էին թշնամացել, որ նույնիսկ չէին կարողանում իրեր դեմքի նայել՝ առանց տհաճությունը թաքցնելու:

Ես շատ էի տխրել:Սակայն, վերջերս հանդիպեցի ընկերոջս կնոջը և ապշեցի: Նա երջանկությունից փայլում էր ու պատմեց ինձ հետևյալը:«Աղջիկս ընկերների հետ  երկու օրորվ գնացել էին  բնության գրկում հանգստանալու: Ես որոշել էի գնալ ընկերուհուս տուն, իսկ ամուսինս՝ ձկնորսության: Աշխատանքս նոր էի ավարտել և ցանկանում էի դուրս գալ, երբ ստացա հաղորդագրություն ամուսնուցս. «Շտապ տուն արի, մենք պետք է խոսենք»:

Ես մոտեցա մեքենայիս, մտածում էի գնալ, թե ոչ, կարծում էի, որ կանչում է ապահարզանի մասին խսելու համար: Անկեղծ ասած հոգնել էի վեճերից և պատրաստ էի առանց բառ արտասանելու ստորագրել ապահարզանը: Այնուամենայնիվ,  նստեցի ղեկին, գործի գցեցի մեքենան, գնում էի ու մտածում, որ արդեն ամեն ինչի վերջը եկել է:Մեքենան կայանեցի ավտոտնակում, բացեցի տան դուռը և կորցրեցի խոսալու ունակությունը. ողջ տան հատակին շարված էին մոմեր, աստիճանների վրա նույպես  մոմեր էին դրված, իսկ ննջասենյակից հաճելի երաժշտություն էր լսվում:

Ես բարձրացա վերև, ննջարանի հատակին ու մահճակալի վրա վարդի թերթիկներ էին թափված, իսկ առաստաղի մոտ պտտվում էին սրտաձև փուչիկներ: Ես կարծես հեքիաթում լինեի, աչքերիս չէի հավատում, արցունքները հոսում էին աչքերիցս, միթե այսքան ժամանակ ես չէմ զգացել նրա ՍԵՐԸ: Հետևում ոտնաձայներ լսվեցին ու ես շրջվեցի:Ամուսինս զարմացած հայացքով կանգնել էր ննջասենյակի դռան մոտ, ես անմիջոպես  վազեցի ու գրկեցի նրան:

Մենք իրար քնքուշ ու սիրառատ խոսքեր շշնջացինք, չզգացինք ինչպես եկավ գիշերը ու  բացվեց առավոտը: Մենք արթնացանք դռան թակոցից, մեզ  հանձնեցին  երկու ուղեգիր ներառյալ ինքնաթիռի  տոմսերը՝  դեպի Կուրիլյան կղզիներ: Ու հիմա մենք շատ երջանիկ ենք: Ես շատ շնորհակալ եմ, որ նա այդ օրը ինձ տուն կանչեց և այդ ռոմանտիկ երեկոն կազմակերպեց»:

Ես նույնպես կարծեցի, որ այդ ամենը նրա ամուսնու ձեռքի գործն է: Սակայն պարզվեց, որ ոչ: Ամուսինն էլ իր հերթին մտածում էր, որ այդ ամենը կնոջ ձեռքի գործն է:

Եվ մի օր պատահական հանդիպեցի նրանց աղջկան, ով էլ պատմեց ողջ ճշմարտությունը:

— Ես գիտեի, որ նրանք սիրում են իրար, բայց չէի հասկանում ինչու լեզու չէին գտնում և որոշեցի նման բան անել; Ես և ընկերուհիս չգնացինք մեր ընկերների հետ  հանգստանալու, մնացինք տանը, ումից հնարավոր էր գումար պարտք վերցրեցի և գնեցի մոմերն ու փուչիկները, իսկ ուղեգրի  գումարը հենց ծնողներիցս էի վերցրել այլ պատրվակով:Երբ մոմերը վառեցինք մայրիկն արդեն տան մոտ էր, երբ նա տուն մտավ, մենք հազիվ կարողացանք դուրս  գալ իմ ննջարանի պատուհանից:

Սակայն մենք սպասեցինք մինչև հայրս վերադառնա, ես մտավախություն ունեի, որ նրանք իրար տեսնելուն պես կսկսեն վիճաբանել ու աստված գիտի, թե ինչ կարող էր լինել:Սակայն, երբ տեսա նրանց գրկախառնված, արցունքները հոսեցին աչքերիցս, ուզում էի գոչել. խնդրում եմ էլ մի վիճեք, ուզում եմ ձեզ միշտ այսպիսին տեսնել:

Ես սաստիկ տանջվում էի, երբ նրանք վիճում էին, իսկ նրանց բաժանության մտքից ես ինձ ամենադժբախտ մարդն էի զգում աշխարհում:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика