Հաճախորդների հետ հիմնականում շփվում ենք հեռախոսով: Իսկ աշխատակիցները մեզ մոտ երիտասարդներ են և բառերին արգելակներ չկան դրված: Եվ այդպիսի երեք հարկանի անպատիվ խոսքեր՝ ողջ աշխատանքային օրվա ընթացքում՝ օրինակ շատ է օգտագործվում -«убью бл*дь с@ку!
«. Օֆիսում ունենք նաև հավաքարար՝ տիկին Նաստյան, որն անցյալում ուսուցիչ է եղել – ինտելիգենտ տարիքով կին: Նրան վատ չեն վճարում, և դրա համար էլ նա չի բողոքում և հարմարվել է այդ ցենզուրայից դուրս խոսելաոճին: Նա միայն ցածր ձայնով ինչ-որ բան է ասում և գլուխն օրորում:
Վերջին օրերին տնօրենի տեղակալի քթից արյուն էր հոսում: Նրան , իհարկե, ուղեկցեցին դեպի բազմոց, տվեցին ճնշման համար մի դեղահաբ, իսկ աշխատասենյակի արյան հետքերը մոռացան մաքրել: Հաջորդ օրը նկատեցինք մի գրություն, որը գրել էր տիկին Նաստյան.
–Հարգելի աշխատակիցներ, մի խնդրանք՝ սպանեք ձեր հաճախորդներին օֆիսից դուրս տարածքում, կամ հայտնեք այդ մասին առանց ուշացնելու, քանի որ չորացած արյունը դժվար է լվացվում:
Եվ համենայն դեպս հայտնում եմ, որ դիակների համար նախատեսված աղբի պոլիէթիլենային տարրաները գտնվում են զուգարանում՝ պահարանի մեջ: