Տատիկը զանգելիս հեռախոսահամարը շփոթում է․ Զանգերը գնում են ու ինչ-որ մեկը պատասխանում է
-Ալո
Տատիկը հարցնում է․
-Սերժիկ ջան դո՞ւ ես։
Պատասխանում են․
-Չէ, սխալ ես զանգել․
Հաջորդ օր նորից տատիկը զանգում է նույն համարով ու հենց պատասխանում են հարցնում է․
-Սերժիկ ջան դո՞ւ ես բալես։
Նորից պատասխանում են, որ սխալ է ու անջատում են
Երրորդ օրը նորից տատիկը զանգում է նույն համարով․ Պատասխանելուց հետո նորից հարցնում է․
-Սերժիկ ջան դո՞ւ ես բալես։
Տատիկին պատասխանում են․
-տատի, եթե մի հատ էլ ես զանգե, գալու եմ ինչ ունես-չունես ձեռքիցդ վերցնեմ, թոշակիցդ զրկեմ ու քեզ սննանկացնեմ։
Տատիկը պատասխանում է․
-Սաշիկ ջան դո՞ւ ես բալես։