Ես արդեն չափահաս մարդ եմ, ունեմ ամուսին և երեք հիանալի երեխաներ: Բայց մինչ այդ զգացել եմ լքված լինելու ցավը: Հաճախ մեծահասակները ասում են, որ նրանք չեն հիշում իրենց մանկությունը, միայն որոշ դրվագներ:Ես նույնպես չեմ կարող ասել, որ հիշում եմ ամեն ինչ:
Բայց ինձ համար ամենացավոտ պահերը հիշում եմ մինչ այսօր, և ամենայն հավանականությամբ, երբեք էլ չեմ կարող մոռանալ:Հայրս հեռացավ ինձանից, երբ փոքր էի, բայց դա իմացա միայն ավելի ուշ` դպրոցական տարիներին:
Այն փաստը, որ իմ սեփական մայրը թողել էր ինձ խանութում և հեռացել, միշտ կհիշեմ։Ես հիշում եմ, որ այդ օրը մենք միասին գնացինք խանութ, ես ահավոր սոված էի: Բայց մայրս ոչինչ չգնեց ինձ համար:
Նա միայն բարձրաձայն բղավեց ինձ վրա, և ես սկսեցի աղաչել, որ ինձ համար գնի կարկանդակ կակաչի սերմերով , որը այնքան գրավիչ էր թվում․․․Բայց գնելու փոխարեն ՝ նա զայրացած նայեց ինձ, հրեց մի կողմ և ասաց․
«Դուք իմ ողջ կյանքը փչացրեցրիք»:
Իսկ հետո նա ինձ թողեց մի փոքրիկ նստարանի վրա՝ պաղպաղակի սառնարանի մոտ: Նա հրամայեց սպասել իրեն այդտեղ: Եվ դա եղավ վերջին անգամը, երբ ես նրան տեսա մայրիկի դերում:
Անցավ որոշ ժամանակ։Մի տղամարդ մոտեցավ ինձ և սկսեց խոսել հետս։
Նա ինձ համար գնեց իմ ուզած գեղեցիկ կարկանդակը ՝ կակաչի սերմերով, որից ես պարզապես չէի կարողանում աչքս թարթել: Երկու տարի անց ես սկսեցի ապրել նրա ընտանիքում:Երբ ես կարկանդակ էի ուտում, արցունքներս ինքնըստինքյան հոսում էին աչքերիցս,իսկ այդ քաղցր կարկանդակը աղի համ էր ստանում։
Այդ դեպքից հետո ինձ դուր չեկավ ոչ մի քաղցրավենիք: Եվ ես պարզապես չէի ուտում դրանք, քանի որ վառ հիշեցում էին այն մասին, թե ինչպիսին էր իմ կյանքը նախկինում:
Մի որոշ ժամանակ ես ապրում էի մանկատանը և սպասում էի որդեգրող ծնողներիս։ Բայց հոգուս խորքում սպասում էի սեփական մորս։
Օրերից մի օր ես հանդիպեցի նրան։ Եվ նույնիսկ հիմա ես հիշում եմ նրա հետ մեր զրույցը: Նա սկսեց ցնցել ինձ նախատինքներով ՝ փորձելով բացատրել իր արարքը: Պարզվեց, որ ես քանդել եմ նրա անձնական կյանքը և աշխատանքի մեջ նրա անհաջողությունները իմ մեղքն էր:
Ես եմ մեղավոր․․․ Երբ նա գտնվում էր ծննդատանը, չէ՞ր մտածում, որ երեխան ծնվելուց հետո չի կարողանա գնալ աշխատանքի և ընդլայնի իր կարիերան:
Եվ նույնիսկ այն բանի համար, որ ես այժմ մանկատանն եմ հայտնվել և շուտով կտեղափոխվեմ մեկ այլ ընտանիք, դրա համար էլ եմ ես մեղավոր, և պետք է շնորհակալություն հայտնեմ նրան:
Այո, ես այս ամենի համար պետք է ասեմ նրան — «շնորհակալություն»:
Ի վերջո, եթե նա անգամ որոշում կայացներ, և պահեր ինձ իր հետ, ես սովամահ կլինեի և կապրեի աղքատության մեջ: Եվ հիմա ես կարող եմ իմ կյանքն ունենալ:
Եվ այդ պահին այդ կինը սպասում էր, որ ես շնորհակալություն հայտնեմ նրան: Ես հիմա միայն հասկացա, նա մտածում էր,թե ես պետք է լաց լինեի և խնդրեի, որ նա մնար ինձ հետ:
Բայց հիմա ես արդեն մեծ եմ և կարող եմ ասել՝ շնորհակալություն, որ ինձ հնարավորություն տվեցիր կյանքն ընկալել իմ աչքերով։
Միայն կասեմ, որ ես սովորեցի գնահատել ինձ շրջապատող սիրելի մարդկանց, ովքեր ամեն գնով օգնում և պաշտպանում էին ուրիշի երեխային:
Ես անչափ շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր ինձ օգնեցին և սիրեցին պարզապես այն պատճառով, որ ես կամ։
Նյութը հրապարակման պատրաստեց havesovinfo.ru