Դուք այլևս հնամաշ անցյալ եք ում վրայից շատ տհաճ նավթալինի հոտ է գալիս

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Երբեք ու երբևիցե ոչ մեկի մտքով չանցնի, որ վերադարձ է լինելու հնին…

Անցյալը մեզ պատճառել է հոգեկան և ֆիզիկական ցավ… անցյալը մեր մեջ դրոշմել է հուսահատություն և խեղճություն։

Աշխարհում չկար գեթ մեկ հայ, որ իր ընտանիքի և երեխայի ապագան տեսներ իր Հայրենիքում…
Նույնիսկ նախկին բարձրաստիճան պատշոնյաները և նախարարներն իրենց երեխաներին »դուրս էին» տանում Հայաստանից` նրանց ապագան սեփական հայրենիքում համարելով ձախողված…
Իսկ այսօր… այսօր ձեզ թվում է` ձեր «լափածի» պատասխանատուն Փաշինյանն է՞…կամ ժողովուրդը՞…

Թե ձեզ թվում է` ամեն ինչ մոռացվել է… ով` ով, բայց ես ինքս եղել եմ պաշտոնյա, և ծանոթ եմ ձեր գործունեությունը…

Երբեմն մտածում եմ` որքան նյութապաշտ և փողապաշտ էիք… այսօր արդեն դարձաք նաև մորթապաշտ…

Մտածում եմ, եթե գագիկ խաչատրյանին կամ արմեն ավետիսյանին նվիրեին Երկիր մոլորակը, միևնույնն է, նրանք փորձելու էին տիրանալ այլմոլորակների ևս…

Եվ այսօր նրանց նմանները պայքարում են ժողովրդի համա՞ր… սա մառազմ է, իսկական մոլորություն…

Հ.Գ. Հասկանալի է, որ դուք կարոտով եք հիշում Բադեն-Բադենի և Մոնտե -Կառլոյի կազինոների ռուլեկտաները, բայց դա այլևս երբեք չի կրկնվի: Ձեզ այլևս չի հաջողվի ոչնչացնել բյուջեն և արտաքին պարտքն ավելացնել ձեր հետևողական թալանով և օր-օրի հարստանալ…

Հ.Գ. Գիտակցված ուզում եք գնալ արյունահեղության ժողովրդի դեմ… այս անգամ չի ստացվի… դուք այլևս մեկընդմիշտ մերժված եք և կապ չունեք ժողովուրդի հետ, քանզի ձեր ամեն մի քայլը եղել է ի վնաս ժողովրդի…

Դուք այլևս անցյալ եք, հնամաշ անցյալ, ում վրայից տհաճ, շատ տհաճ նավթալինի հոտ է գալիս…
Եվ հիշեք, ձեր բանդան անպայման պատասխան է տալու…

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика