Դպրոցականը տարվա 6 եղանակ թվարկեց. Ուսուցչին այնպիսի պատասխան տվեց, որ նա կարկամեց…

Պատկերացրեք՝ արևային Օդեսայում եք․․․

Հրեա մայրը 6-ամյա որդուն դպրոց է տանում։

Թեստավորման ժամանակ տղային հարցնում են՝ քանի՞ տարվա եղանակ գիտի։

Երեխան մտքի մեջ է ընկնում (ըստ երևույթին, հաշվում է) և

վստահ ձայնով արտաբերում․

-Վե՛ց։

Ուսուցչուհին նրբանկատորեն ակնարկում է․

-Մի անգամ էլ մտածիր, փոքրիկ։

Երեխան դարձյալ փոքր-ինչ մտորելուց հետո պատասխանում է․

-Վե՛ց։ Ազնիվ խոսք՝ ուրիշ էլ չեմ հիշում․․․

Մայրը սկսում է շիկնել։

Ուսուցչուհին երկիմաստ նայում է երեխայի մորը,  իսկ հետո խնդրում, որ մայր ու որդի սպասեն դպրոցի նախասրահում՝

մինչև ուսուցչական կոլեգիան կորոշի երեխայի՝ դպրոց ընդունվել-չընդունվելու հարցը։

Նախասրահում մայրը՝ վրդովված․

-Հը, Իզեչկա, բացատրիր՝ տեսնեմ․․․

-Հասկանո՞ւմ ես,- արցունքների միջից ասում է երեխան,- Չայկովսկու, Հայդնի, Պյացոլլայի, Վիվալդիի, Գլազունովի ու Լուսյեի «Տարվա եղանակներ»-ից բացի ուրիշը չեմ հիշում։

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика