Դպրոցում համադասարանցիներից մեկը ինձ չմտածված վիրավորեց․ ես չէի կարող անգամ կռահել, որ դրանից հետո կյանքս այսպես կդասավորվի․․․

Երբ ես սովորում էի դպրոցում, մենք գտնվում էինք շատ վատ վիճակում: Ինձ մեծացնում էր միայնակ-մայրս, ունեի միակ ջինսե անդրավարտիք, որը ստիպված էի կրել ամեն օր: Ջինսի վրա կար երկու փոքրիկ ծակ,որոնք հանկարծակի քսվելով դարպասին , պատռեցի:

Մի անգամ դասարանում բեմականացում էինք պատրաստում և ուսուցչուհին մեզ բաժանում էր պատահական կարգով: Ինձ զույգ ընկավ  շատ հետաքրքիր մի տղա: Այդ տղան շատ աչքի ընկնող ու երես առած չէր, ընկերություն էր անում բոլորի հետ հավասար:

Երբ մենք սկսեցինք աշխատել ներկայացման վրա , նա ինձ ասաց.

-Կարո՛ղ եմ քեզ մի հարց տալ: Ինչու՞ ես դու ամեն օր նույն ջինսը հագնում : Ես շատ կարմրեցի ու նրան պատասխանեցի.

-Որովհետև սա իմ միակ անդրավարտիքն է: Նրա դեմքի արտահայտությունը մռայլվեց և կարծես նա իրեն շատ վատ զգաց այն պատճառով, որ ինձ նման դրության մեջ էր դրել: Ես նույնպես ինձ շատ վատ էի զգում: Երբ ես գրում էի այս մասին ՝ աչքերս արցունքներով էին լցվում, չնայած, որ դրանից անցել է արդեն 30 տարի: Իմ 12 և 16 տարեկան որդիներս տեսան և հարցրին, թե ինչ է պատահել:

Այդ ժամանակ ես նրանց հետ մի կարճ զրույց ունեցա և բացատրեցի, որ անհրաժեշտ է մարդկանց հետ շփվելիս լինել զգուշավոր արտահայտած խոսքերում և, ինչու չէ, նաև շարժումներում: Իսկ հետո ես նրանց պատմեցի, որ այդ տղան հետագայում դարձավ իմ կյանքի ընկերը, այնուհետև մենք ամուսնացանք, և որ այդ երիտասարդը իրենց հայրն է:

Նրանք ցնցված էին և չկարողացան թաքցնել իրենց հուզմունքը: Հաճելի է իմանալ, որ այս պատմությունը իմ երեխաներին մեծ դաս տվեց:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика