Դստերս մեքենա նվիրեցինք, բայց նա շնորհակալության փոխարեն մեզանից երես թեքեց․․․

Ես արդեն մի քանի տարի է թոշակի եմ անցել, ամուսինս նույնպես թոշակի է անցել, բայց նա դեռ աշխատում է։ Ապրում ենք ոչ հարուստ կյանքով, բայց երբեմն ստացվում է գումար խնայել։ Մենք հասուն դուստր ունենք, որը դեռ չի ամուսնացել, որովհետև հարմար անձնավորություն չի գտել։

Մեր աղջիկը՝Մաշան, շատ ակտիվ կյանքով է ապրում: Նա հաճախ է հյուր գնում, զբոսնում, երեկույթների մասնակցում և հազվադեպ է տանը լինում։ Ես և ամուսինս խորհրդակցեցինք և որոշեցինք, որ պետք է նրա համար մեքենա գնել, քանի որ նա ի վիճակի չէ ինքը դա անել։

Մենք գումար էինք կուտակել ու կարողացանք նրա համար գնել օգտագործված ավտոմեքենա։ Իհարկե, մեր աղջիկը շատ երջանիկ էր այդ կապակցությամբ: Բայց հետո ամեն֊ինչ փոխվեց։ Մաշան հիմա ավելի հաճախ է անհետանում։ Նա այժմ անընդհատ մեքենայի ղեկին է և նա տալիս է մեքենան ինչ-որ անհասկանալի մարդկանց, որոնք մեքենային խնամքով չեն վերաբերվում։

Մենք բազմիցս ասել ենք նրան, որ այդպես պետք չէ վարվել, իսկ նա, ի պատասխան, նետում է մեքենայի բանալիները և ասում է, որ նա կարիքը չունի այդ մեքենայի։ Բայց մենք մեքենան չենք կարող օգտագործել. ամուսինս այնքան էլ լավ չի տեսնում, իսկ ես ընդհանրապես չեմ կարողանում վարել։

Մենք մեքենան գնել ենք ոչ թե մեզ համար, այլ նրա համար, իսկ նա, ահա՛ այդպես է «շնորհակալություն» հայտնում։ Եթե երիտասարդ տարիքում ինձ համար մեքենա գնեին ծնողներս, ես նրանց մինչև կյանքի վերջ շնորհակալ կլինեի։

Իսկ Մաշան մեզ ինչ-որ տեղ տանել նույնիսկ հրաժարվում է: Իբր նա ժամանակ չունի։ Իհարկե՛, որտեղի՞ց նա ժամանակ կունենա մեզ համար։ Չէ՞ որ նա պետք է ընկերներին տանի զբոսանքի և գնա զվարճանքի։ Այո՛, մենք դեմ չենք, հասկանում եք, բայց չէ՞ որ ծնողներին էլ պետք է հարգել…

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика