Դստեր նամակը ուղղված ծնողներին նրանց ինֆարկտի դուռն է հասցրել․․․

Սիրելի ծնողներ,

Թանկագիններս, երեք ամիս է ինչ ես  հեռացել եմ տանից, տեղափոխվել եմ քաղաք, բայց ինձ թվում է, որ մի հավերժություն է արդեն: Ես չէի կարողանում նամակ գրել և ահա պատեմ, թե ինչ տեղի ունեցավ ինձ հետ այդ ընթացքում,  խնդրում եմ մինչ կսկսեք նամակը ընթերցել, նստեք մի հարմար տեղ, օրինակ, բազմոցին: Ես ինձ համեմատաբար լավ եմ զգում:

Ասում եմ, համեմատաբար, որովհետև,  երբ ես հանրակացարանի պատուհանից  անհաջող վայր թռա, գլուխս հարվածեցի և գանգուղեղային վնասվածք ստացա: Ես ստիպված էի պատուհանից փախչել, որովհետև հանրակացարանում հրդեհ էր բռնկվել  և միակ բաց ճանապարհը պատուհանն էր: Ինձ խնամում էր մի աֆրիկացի, ում հետ մենք ընկերացանք  հրդեհից հետո:

Նա գալիս էր ինձ մոտ հիվանդանոց: Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո նա ինձ առաջարկեց տեղափոխվել իր տուն, քանի որ հանրակացարանում հնարավոր չէր այլևս ապրել:  Դե դա դժվար է տուն կոչել, դա մի մութ ու խոնավ նկուղ է, հարարավետ է , բայց առնետների հարևանությամբ  այնքան էլ  հաճելի չէ: Նա հիանալի տղա է , մենք շատ ենք սիրում իրար, պատրաստվում ենք ամուսնանալ, որովհետև ուրիշ ելք չունենք. երբ պարզվեց, որ հղի եմ, որոշեցինք ամուսնանալ:

Սպասում ենք մինչև նրա հայրիկը Աֆրիկայից ժամանի: Հետո մի գաղտնիք էլ կա, իմ ընկերը կասկածում է, որ հիվանդ է ՁԻԱՀ–ով, անալիզ է հանձնել, հետո ես էլ կհանձնեմ, որ համոզված լինեմ, որ ես էլ չեմ վարակվել: Ես համոզված եմ,  որ շուտով կհանդիպենք սիրելիներս:

Դե իսկ հիմա կասեմ ճշմարտությունը,  ոչ մի վնավածք էլ չեմ ստացել, որովհետև ոչ մի հրդեհ էլ չի եղել, ոչ մի աֆրիկացի իմ կյանքում չկա և ես հղի չեմ, պարզապես  քննություններս շատ ցածր եմ ստացել, և մեկն էլ չեմ կարողացել հանձնել; Ես  ուղղակի ցանկացա ձեզ  ասել, որ կյանքում շատ ավելի լուրջ խնդիրներ կարող են  լինել, քան  ցածր գնահատականն ու  քննությունից կտրվելը:

Սիրում ու համբուրում եմ :

Ձեր դուստր:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика