Ինչպես ընտրել փողի թալիսման` ըստ կենդանակերպի նշանի
Կրակի տարերքի ներկայացուցիչներին (Խոյ, Առյուծ, Աղեղնավոր)
ֆինանսական բարօրություն կապահովի մետաղից պատրաստված թալիսմանը: Որպես թալիսման կարող է հանդես գալ հին մետաղադրամը, մատանին, կուլոնը կամ մետաղական կոճակը: Էներգիայի առավելագույն հոսք կապահովեն թանկարժեք մետաղները` ոսկին, պլատինը, արծաթը:
Մետաղադրամն անհրաժեշտ է դնել դրամապանակի մեջ, բայց ոչ թե փողի հետ, այլ՝ դատարկ մասում: Ֆինանսական հաջողությունը գրավելու համար մատանին անհրաժեշտ է կրել ձախ ձեռքի միջնամատին:
Կենդանակերպի Հողի տարերքի նշաններին (Այծեղջյուր, Ցուլ, Կույս)
Դրամական հոսք կապահովեն կիսաթանկարժեք քարերը` սերդոլիկը և ռոդոնիտը: Դրանք կարելի է դրվագազարդել շրջանակի մեջ և կրել որպես զարդ, բայց անպայման պարանոցին: Կախված կարմիր թելով այդ թալիսմանը նույնպես շատ կօգնի դրամական հարցերում, բայց թելն անպայման պետք է բրդյա լինի:
Ամբողջական քարը, որը զարդի դետալ չի հանդիսանում, պետք չէ միշտ կրել: Եկամուտի ստաբիլ աճի համար անհրաժեշտ է քարը դնել այնտեղ, որտեղ հիմնականում պահվում են ընտանեկան խնայողությունները:
Կենդանակերպի Օդային նշաններին (Կշեռք, Ջրհոս, Երկվորյակներ)
Հարմար կլինի թալիսմանը` պատրաստված բյուրեղապակուց և ապակուց: Թալիսմանի ձևը, որը լավագույնս կաջակցի ֆինանսական հաջողության գրավմանը, բրգաձևն է կամ կոնաձևը:
Փոքրիկ ապակե բուրգը` դրված սենյակի կենտրոնում, դեպի տուն կգրավի դրական էներգիան, և Ձեր բյուջեն կաճի: Կանանց համար որպես թալիսման կարող են հանդես գալ բրգաձև կամ կոնաձև զարդերը:
Ջրի տարերքի ներկայացուցիչներին (Խեցգետին, Կարիճ, Ձուկ)
Դրամական հաջողություն կբերեն արծաթից պատրաստված իրերը, որոնք թեմատիկ կապ ունեն ջրի հետ:
Կանանց եկամուտի հոսք կնվիրի շղթան կամ թևնոցը, որոնցից կախված կլինի ձկան կամ ջրահարսի տեսքով կուլոն, տղամարդկանց` ծովային զարդերով արծաթապատ գլանատուփը կամ արծաթյա խարիսխով կախազարդը: