Դրսում ոտաբոբիկ մի տղա էր կանգնած. բոլորը նրա կողքով անցնում էին ու կարծես չքին էլ նկատում նրան. հանկարծ նրան մոտեցավ մի կին. Կնոջ արարքը գովեստի է արժանի…

Փոքրիկ տղան ոտաբոբիկ կանգնած էր կոշիկի խանութի դիմաց՝ նայելով պատուհանից և ցրտից դողալով:Մի կին մոտեցավ նրան և ասաց.

-Փոքրիկ ջան, ինչու՞ ես այդքան լուրջ նայում պատուհանից:

-Ես Աստծուն խնդրում էի, որ ինձ մի զույգ կոշիկ նվիրի:

Կինը բռնեց նրա ձեռքից և մտավ խանութ, աշխատողին խնդրեց, որ 6 զույգ գուլպա բերի

երեխայի համար:Հետա նա հարցրեց, արդյոք նրան կարող են ջուր և սրբիչ տալ:Աշխատողները կատարեցին խնդրանքը, կինը տարավ երեխային դեպի խանութի ետնամասը և,

հանելով ձեռնոցները, իջավ ծնկների վրա, լվաց նրա ոտիկները և չորացրեց սրբիչով:

Երեխայի ոտքերին գուլպաներ հագցրեց, գնեց կոշիկներ և տոպրակի մեջ դնելով նաև գուլպաները՝ տվեց այն երեխային: Նա շոյեց երեխայի գլլուխը և ասաց.

-Փոքրիկ ջան, անկասկած դու հիմա քեզ ավելի լա՞վ ես զգում:

Երբ նա պտտվեց, որ գնա, զարմացած տղան բռնեց նրա ձեռքից և, արցունքոտ աչքերով նայելով կնոջ դեմքին, ասաց.

-Դուք Աստծո կինն ե՞ք…

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика