Տղամարդու հետ խոսակցության ժամանակ ձեզ թվում է, թե նրա հետ կոնտակտ եք հաստատել և գուցե դուր եք եկել նրան: Սակայն այն բանից հետո, երբ որոշ ժամանակ է անցնում, նա սկսում է հեռանալ ձեզանից, ուրեմն ինչ-որ բան այն չէ: Որպիսի չունենաք կասկածներ, մենք այսօր կներկայացնենք այն կետերը, որոնց առկայությունը նշանակում է, որ դուք նյարդայնացնում եք տվյալ տղամարդուն:
Անհավասար կոմունիկացիա
Եթե ձեր ժամանակի 80%-ը զբաղեցնում է ձեր մենախոսությունը, ապա այստեղ ինչ-որ բան այն չէ: Նա չի ցանկանում ձեզ հետ կիսվել ինֆորմացիայով, այլ միայն գլխով համաձայնության նշան է տալիս, հավանաբար նա արդեն մտովի փորձում է ձեզանից հեռանալու պատճառ հնարել և ավելի հետաքրքիր զրուցակից գտնել:
Մարմնի լեզու
Խաչված ձեռքերը, ձեր հակառակ ուղղությամբ շարժվելը՝ այդ ամենը նշանակում է, որ նրան ձեզ հետ հետաքրքիր չէ:
Ձեր խոսքն անդադար կտրում են
Նա մշտապես ձեզ ստիպում է լռել՝ «ես դրա մասին լսել եմ» արտահայտությամբ: Սա արդեն ահազանգ է: Պարզապես նրա համար հաճելի չէ լսել դա հենց ձեզանից:
Խորը շունչ է քաշում
Երբեմն մեր մարմինը պատմում է մեր գաղտնիքները: Երբ մենք ձանձրանում ենք, սկսում ենք անգիտակցաբար խորը շունչ քաշել:
Հիշեք, եթե հանդիպում եք զրուցակցին, և նա հենց նոր չի վերջացրել վազքը կամ մարզումը, սակայն ծանր հոգոցներ է հանում, ապա դուք նրան արդեն ձանձրացրել եք:
Պատասխաններ մի բառով
Եթե հարց եք տալիս և ակնկալում եք մտածված և փաստարկներով լի պատասխան, իսկ ձեր զրուցակիցը միան այո կամ ոչ է ասում, ապա նման տղամարդու վրա ժամանակ մի վատնեք: