Եկա մանկապարտեզ երեխայիս տանելու, բայց նա այնտեղ չէր․ Սարսափած զանգեցի կնոջս․․․

Այս պատմությունը գուցե և ծիծաղելի է, բայց ստիպում է մտածել։ Այն ինձ պատմել է ընկերուհիս՝ Էլինան։ Կարծում եմ, նրանք ամուսիններով դեռ երկար կհիշեն։Բանն այն է, որ Էլինայի ամուսինը շատ զբաղված մարդ է։

Առավոտից մինչ ուշ երեկո աշխատում է, երբեմն նույնիսկ հանգստյան օրերին է ստիպված լինում գնալ գործի։ Մի խոսքով, երեխան և կենցաղը Էլինայի պատասխանատվության տակ են։Մի օր կինը պիտի գնար ատամնաբույժի մոտ և խնդրել էր ամուսնուն, որ երեխային շուտ բերի տուն։

Արդյոք Էլինան կարող էր ենթադրել, թե ինչ կլիներ հետո․․․ Իհարկե ոչ։

Ամուսինը ժամը 4-ին գնում է մանկապարտեզ, մտնում խումբ, հայացքով փնտրում որդուն, բայց չի գտնում։ Կանչում է դաստիրակին․

-Ուզում եմ Արթուրին տանել տուն․․․

-Ի՞նչ Արթուր։

-Գրիգորյան։

-Բայց մեզ մոտ նման երեխա չկա։

Հոր մոտ, բնականաբար, շոկ է։ Փորձում են հասկանալ, թե ինչ է կատարվել, մանկապարտեզի վարիչը նույնպես միջամտում է, ինչպե՞ս կլինի, որ երեխա անհետանա։ Ի վերջո պարզում են, որ Գրիգորյան Արթուր եղել է, բայց արդեն մի քանի ամիս է, ինչ ավարտել է մանկապարտեզը և գնացել է առաջին դասարան։

Հայրը շատ «լավ և հաճելի» խոսքեր լսեց իր հասցեին, զանգեց կնոջն ու իմացավ դպրոցի հասցեն։

Հայրն այնքան էր տարվել աշխատանքով, որ մոռացել էր այն փաստը, որ իր որդին հաճախում է երկարօրյա դպրոց։  

Աշխատանքը աշխատանք, բայց ընտանիքի մասին ոչ մի դեպքում մոռանալ չի կարելի։ Աշխատանքը չպետք է դառնա կյանքի իմաստ և զբաղեցնի ժամանակի մեծ մասը, եթե նույնիսկ այն բարձր վարձատրվող է և հետաքրքիր։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика