Եռամսյա զորահավաքը լրջագույն խնդիրներ է առաջացնելու․ Ինչ է սպասվում

«Եռшմսյա զпրшհավաքը լրջшգույն խնդ-իրներ է առшջացնելու»․ Ինչ կшրող է պшտահել․ Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը գրել է. «Եռամսյա զորահավաքը լրջագույն խնդիրներ է առաջացնելու տարբեր ոլորտներում։

Ես չգիտեմ ինչ մոտեցում է ընկած այս ամենի հիմքում. արդյո՞ք պաշտպանության նախարարը քննարկել է իր պաշտոնակիցների հետ, արդյո՞ք որոշել են ինչ սկզբունքով են մարդկանց տանում զորահավաքների, արդյո՞ք անում են այնպես, որ մյուս ոլորտները չտուժեն։ Գոնե մեր ոլորտում պարզվում է, որ ոչ։

Կարող են շատ հանգիստ կանչել ու տանել գյուղի միակ պատմության կամ ֆիզիկայի ուսուցչին ու ոչ ոքի պետքը չէ, թե քանի ամիս էրեխեքը չեն անցնելու ֆիզիկա կամ պատմություն։ Կամ մի ամբողջ հիմնարկի գործատուի ծանուցում են, խրոխտ հայտարարելով, թե աշխատավարձը կպահպանվի։

Հիմա էդ մարդը որ չի աշխատելու, ինչպես է ինքն իրեն աշխատավարձ տալու կամ կոլեկտիվին։ Զուգահեռ կան այլ` բազմաթիվ սոցիալական խնդիրներ, բանկային պարտավորություններ և այլն։ Հորդորում եմ ԿԳՄՍ նախարարին զբաղվել առնվազն կրթության ոլորտի աշխատակիցների խնդրով և իր պաշտոնակցի հետ գտնել լուծումներ։ Զորահավաքը զորահավաք, բայց սովորողների կրթության իրավունքը պակաս կարևոր չէ»:

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ Արմեն Ավթանդիլյանը «Զինուժ» մեդիայի հետ զրույցում պարզաբանել է,թե ովքեր կմասնակցեն եռամսյան հավաքներին։ «Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասով և «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասով, կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1356-Ն որոշմամբ,

պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման և վերապատրաստման նպատակով, 2021 թվականի օգոստոսի 25-ից մինչև նոյեմբերի25-ը հայտարարվումէ պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային,ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքներ:

Ըստ անհրաժեշտության, հավաքների մասնակիցները կներգրավվեն նաև մարտական հերթապահության։ Վարժական հավաքների ապահովման համար, երեք ամիս ժամկետով, ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից կներգրավվի ընդհանուր մինչև 110 միավոր տրանսպորտային միջոց:

Հավաքներին մասնակցելու ողջ ընթացքում քաղաքացիները կհամարվեն զինծառայողներ, կօգտվեն զինծառայողների համար սահմանված բոլոր բավարարումներից և սոցիալական արտոնություններից, կպահպանվեն նրանց քաղաքացիական աշխատատեղերը, ինչպես նաև հավաքների յուրաքանչյուր ամսվա համար կստանան վարձատրություն՝նշանակված զինվորական պաշտոնի համար նախատեսված պաշտոնային դրույքաչափով՝ կախված զինվորական կոչումից և մի շարք այլ գործոններից։

Հավաքներին մասնակցությունը,օրացուցային հաշվարկով,կներառվի քաղաքացու զինվորական ծառայությանկամաշխատանքային ընդհանուր ստաժում: Հավաքներից խուսափելը առաջացնելու է քրեաիրավական հետևանքներ»,-ասել է նա:.

Վարժական հավաքների ապահովման համար, երեք ամիս ժամկետով, ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից կներգրավվի ընդհանուր մինչև 110 միավոր տրանսպորտային միջոց:

Հավաքներին մասնակցելու ողջ ընթացքում քաղաքացիները կհամարվեն զինծառայողներ, կօգտվեն զինծառայողների համար սահմանված բոլոր բավարարումներից և սոցիալական արտոնություններից, կպահպանվեն նրանց քաղաքացիական աշխատատեղերը, ինչպես նաև հավաքների յուրաքանչյուր ամսվա համար կստանան վարձատրություն՝ նշանակված զինվորական պաշտոնի համար նախատեսված պաշտոնային դրույքաչափով՝ կախված զինվորական կոչումից և մի շարք այլ գործոններից։

Հավաքներին մասնակցությունը,օրացուցային հաշվարկով,կներառվի քաղաքացու զինվորական ծառայությանկամաշխատանքային ընդհանուր ստաժում: Հավաքներից խուսափելը առաջացնելու է քրեաիրավական հետևանքներ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика