Ես առանց մտածելու առաջարկեցի սկեսուրիս, որ տեղափոխվի մեզ հետ ապրելու… Վաղը ես ու ամուսինս բաժանվում ենք

Ես իրականում չէի ճանաչում սկեսուրիս…

Ես սիրում էի այդ կնոջը: Նա հանգիստ, բարի և մեծահոգի էր թվում: Մենք ապրում էինք տարբեր քաղաքներում, հանդիպում էինք միայն տոների ժամանակ: Միշտ լավ հարաբերություններ ենք ունեցել: Վերջերս մահացավ սկեսրայրս:

Հասկանալով, որ սկեսուրիս համար միայնակ ապրելը դժվար կլինի, առաջարկեցի տեղափոխվել մեր տուն և մեզ հետ ապրել:Այդ ժամանակ ես ու ամուսինս ունեինք մեր մեծ սեփական տունը, իսկ մեր միակ որդին ուրիշ քաղաքում էր համալսարան ընդունվել:

Եվ այդ ժամանակ բացահայտվեց սկեսուրիս իրական դեմքը:Մեր տանը 1-2 ամիս ապրելուց հետո, սկեսուրս սկսեց ամուսնուս իմ դեմ տրամադրել: Սակայն ես դա ուշ հասկացա:Ամուսինս շատ էր փոխվել, ամեն մի մանրուքի համար ինձ հետ վեճի էր բռնվում:

Նրան ոչինչ դուր չէր գալիս, դժգոհում էր տան մաքրությունից, իմ պատրաստած ուտելիքից, հողամասի վիճակից: Եվ դա այն բանից հետո, որ 25 տարի շարունակ նա երբեք չէր բողոքել:

Ժամանակի ընթացքում ամուսինս արգելեց, որ իր համար ուտելիք պատրաստեմ, նրան սկսել էր դուր գալ միայն մոր պատրաստածը:Պատկերացնու՞մ եք, այդ կինը սկսեց կառավարել նույնիսկ մեր ֆինանսները:

Ամեն անգամ, երբ ես փորձում էի շտկել իրավիճակը, սկեսուրս իսկույն իրեն <<վատ էր զգում>>, իսկ ամուսինս ինձ վրա բարկանում էր:

Մի գեղեցիկ օր համբերությունս սպառվեց: Հիմա ես պարում եմ մեր հին փոքր բնակարանում և սպասում եմ դատին, որից հետո մենք կդադարենք ամուսիններ լինել:

Ահա այսպես 2 տարին ջնջեց մեր համատեղ ապրած երջանիկ 25 տարիները…

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика