Ես առաջարկեցի ամուսնուս մանկատնից որդեգրել իր և սիրուհու երեխային

Իմ անունը Մարիամ է, ամուսնուս՝ Գոռի հետ, ունենք ամուր ընտանիք և դաստիրակում ենք մեր երկու չքնաղ գեղեցկուհիներին:Ամուսնուս շատ եմ սիրում, միասին խորհրդակցում ենք ցանկացած հարցում, սակայն վերջին շրջանում նկատեցի, որ նա շատ նյարդայն է, ուշ է վերադառնում, երեխաներին ուշադրություն չի դարձնում:

Բոլոր հարցերիս պատասխանում է, որ աշխատավայրում խնդիրներ ունի:Ժամանակի հետ ոչինչ չփոխվեց, Գոռն ավելի ու ավելի մտահոգ էր դառնում:

Մի օր էլ, երբ որոշեցի լուրջ խոսել հետը, մի կին զանգեց և ասաց.

—Իսկ դուք գիտե՞ք, որ ձեր ամուսինը երկրորդ ընտանիք ունի, որդի ունի:

Եվ անջատեց:

Բնական է, ես չէի կարող լռել, և որոշեցի ուղիղ հարցնել ամուսնուս: Պարզվեց, որ սիրելի ամուսինս երեք տարի առաջ սիրավեպ է ունեցել մի երիտասարդ աղջկա հետ, ում հետ նույն տեղում են աշխատել:

Նա հղիացել էր, իսկ երբ ամուսինս ասել էր, որ աբորտ անի, քանի որ չի պատրաստվում հեռանալ ընտանիքից, աղջիկը հրաժարվել էր:

Ես ներեցի ամուսնուս, չնայած նրան, որ դա ինձ համար չափազանց դժվար էր: Որոշ ժամանակ անց հանդիպեցի ընկերուհուս և մենք սրճարան գնացինք: Նշեմ, որ ընկերուհիս մանկատանն է աշխատում:

Սրճարանում պատահաբար հանդիպեցի ամուսնուս՝ 2-3 տարեկան մի տղայի հետ: Ընկերուհիս՝ հավանաբար չճանաչելով ամուսնուս, ասաց.

—Տես, խեղճ երեխայի և հայրն է ողջ, և մայրը, սակայն փոքրիկը մանկատանն է մեծանում:

Պարզվեց, որ մայրը թողել է նրան և արտասահման մեկնել:

Արցունքներս խեղդում էին ինձ…

Ես մոտեցա ամուսնուս, գրկեցի փոքրիկին և ասացի նրան, որ մեզ հետ տուն է գալու: Միայն տեսնեիք ամուսնուս դեմքի արտահայտությունը:

Այժմ Ալեքը մեզ հետ է ապրում, քույրերը խելագարվում են նրա համար, իսկ ես նույնիսկ մոռացել եմ այն մասին, որ նրան ես չեմ ծննդաբերել:

ԵՐԵԽԱՆԵՐԸ ՄԱՆԿԱՏԱՆՆ ԱՊՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՂՂԱԿԻ ՉՈՒՆԵՆ, ԵԹԵ ԾՆՈՂՆԵՐԻՑ ԳՈՆԵ ՄԵԿԸ ՈՂՋ Է…

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика